Comité de soutien à la démocratie en Arménie
  Articles du 17 au 18 mars
 

Ստախոսը

18.03.2008, Երեւան

Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը կաշվից դուրս է գալիս նույնիսկ իր նախարարներին համոզելու համար, որ այն պաշտոնական տեղեկատվությունը որ տարածվում է` ճշմարտություն է: Բայց այդպիսի յուրաքանչյուր պնդումից հետո Սերժիկը մի այնպիսի սուտ է խոսում, որ կաշվից դուրս գալը դառնում է անիմաստ: Մասնավորապես իր ինտերներտային հարցուպատասխանի ժամանակ Սերժիկը փորձում էր ապացուցել, որ մարտի լույս մեկի գիշերը Ազատության հրապարակը գրոհած ոստիկանությունը նպատակ չի ունեցել ցրելու նստացույցը: "Եթե ոստիկանությունը գնում էր ցրելու, ապա ինչո՞ւ առանց զենքի, ինչո՞ւ առանց հատուկ հանդերձանքի, սաղավարտի, վահանի, ռետինե մահակների",-բառացիորեն հայտարարել էր Սերժիկը: Սա այն քիչ լուսանկարներից է, որ հաջողվել է իրականացնել Ազատության հրապարակում գրոհի հենց սկզբում` ժամը 6-ն անց 55: Այստեղ պարզ երեւում են թե՛ հատուկ հանդերձանքը, թե՛ սաղավարտները, թե՛ վահանները եւ թե՛ ռետինե մահակները: Սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ ի դեմս Սերժ Սարգսյանի գործ ունենք բացահայտ ստախոսի, կամ առնվազն իրավիճակից բոլորովին անտեղյակ մի մարդու հետ:

 

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՂԱՐԱԲԱՂ

18.03.2008, Ստեփանակերտ

Շարժումը, որ կոչում ենք համաժողովրդական, իրականում կարեւոր բաղադրիչներ ունի նաեւ Հայաստանի սահմաններից դուրս: Հուժկու ցույցերը Լոս Անջելեսում եւ Վաշինգտոնում, Վրաստանի հավաքները հայկական դեսպանատան ու եվրոպական կառույցների դիմաց, Եվրոպայում բողոքի ցույցերը, “ՍՕՍ-Արմենիալրատվական կառույցի շտապ կազմակերպումը` այս ամենը դրա ապացույցն են:

 

Իսկ ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ երկրորդ հայկական պետության մեջ` Ղարաբաղում: Որքան էլ ցավալի է, բայց պետք է խոստովանենք, որ համահայկական շարժման ոչ մի դրական արձագանք չկար: Որպես ուշացած եւ միայնակ, թեեւ շատ ուրախալի ծաղիկ էր ղարաբաղյան երկու թերթերի խմբագիրների մտահոգությունը Հայաստանում խոսքի ազատության վերաբերյալ:

 

Ղարաբաղցիները հաճախ են կրկնում, որ իրենք ցանկանում են իրենց երկիրն ինքնուրույն կառուցեն, իսկ Հայաստանից միջամտությունը խանգարում է Ստեփանակերտում ժողովրդավարության (??!!) կառուցմանը: Եվ ահա, ընձեռնված էր հիանալի հնարավորություն ցուցադրելու սեփական ժողովրդավարության հասունությունը, համահայկական խնդիրների նկատմամբ  մտահոգությունը, ի վերջո, որեւէ կերպ Հայաստանին երախտագիտություն հատուցելու այն ամենի համար, որ այս քսան տարիների ընթացքում Երեւանն է արել Ստեփանակերտի համար: Ընդգծեմ, որ խոսքը գնում է ոչ այնքան պետական մակարդակով ինչ-ինչ վերաբերմունքի մասին (Բակո Սահակյանը ճիշտ ժամանակին շնորհավորեց Սերժ Սարգսյանին), այլ այնտեղիքաղաքացիական հասարակությանմասին, այնտեղ բնակվող ակտիվ դիրքորոշում ունեցող, ռեժիմի հետ չձուլված հայորդիների մասին: Արդյո՞ք նրանց համար անհնար էր մի ավտոբուսով, մի մարդատարով հասնել Երեւան ու Ազատության հրապարակում պարզել Արցախի դրոշը, բարձրացնել մի ցուցապաստառ, կամ գոնե ցավակցություն հայտնել մարտի 1-ի զոհերին:

 

Իսկ դրա փոխարեն ինչպե՞ս հիշատակվեց Ղարաբաղն այս ողջ ընթացքում. “ղարաբաղյան կլանով”, “ղարաբաղյան սպեցնազով”, ու Ղարաբաղի ազատագրման համար պայքարած երկրապահի հետապնդումներով ու ձերբակալություններով: Հիշենք, որ ողջ Ղարաբաղում բնակվում է մի քառորդ միտինգի չափ ժողովուրդ, ու նրանց մասին միայն բացասակա՞նը: Լավ, ենթադրենք, որ Ղարաբաղում չկար քաղաքացիական գիտակցությամբ քաղաքացի, բայց չկա՞ր նաեւ քաղաքական գիտակցություն: Չկա՞ր մեկը, որ հասկանար, թե անհրաժեշտ էպլան Բ”, անհրաժեշտ է երեսի տեղ թողնել, որ եթե հանկարծ Սերժիկը չհաղթի, Հայաստանում չգերակշռի հանրային մերժման մտայնությունը, որ հնարավորություն ունենային ասելու, թեՌոբն ու Սերժը ղարաբաղցիներից վատագույնն են”, ինչպես մինչեւ հիմա հաճախ ասում էին մեր ականջին:

 

Ո՞րն էր դրա պատճառը, արդյո՞ք բոլոր ղարաբաղցիք այնքան պարզունակ են, որ հավատանհենց Լեւոնը եկավ, Ղարաբաղը կծախիմիֆին, միթե՞ բոլորը կորցրել են տրամաբանությունը եւ հիշողությունը, ու մոռացել են, որ Լեւոնն էր, որ հաղթեց թե ռազմական, թե դիվանագիտական ճակատամարտերում, իսկ Ռոբը դիրք դիրքի հետեւից է զիջում առայժմ դիվանագիտության մեջ, իսկ հետո` նաեւ մարտադաշտում, Մի՞թե նրանց չսթափեցրեց ոչ վերջին ավանտյուրան Մարտակերտում, ոչ էլ ջախջախիչ պարտությունը ՄԱԿ-ում: Մի՞թե գոնե հիմա ակնհայտ չէ, որ իր աթոռը պահպանելու համար Ռոբն ու Սերժը արդեն զոհաբերում են Ղարաբաղը:

 

Թ՞ե Ստեփանակերտում կարծում էին, որ ղարաբաղյան կլանի ձեռքովալիեւշչինանայնպես է արմատացել Հայաստանում, այնպես է ջարդել մեր կամքը, որ մենք արդեն ընդունակ չենք որեւէ ճշմարիտ ու ազնիվ արարքի, ի վիճակի չենք պայքարելու մեր ազատության համար, իսկ Ղարաբաղի մասին բարի ենք խոսում վախից` այն պատճառով, ինչ Բաքվումսիրում ենՆախիջեւանը:

 

Իհարկե, համաժողովրդական շարժման հաղթանակից հետո Հայաստանում կրկին կձեռնարկենք այն, ինչ միջազգային խաղաղապահների տերմիններով կոչվում էփոխադարձ վստահությունն ամրապնդելուն ուղղված միջոցառումներ”, կրկին ստիպված կգտնենք ղարաբաղցիներ, որոնք կանիծեն Ռոբին ու Սերժին, որոնք կասեն, որ իրենք հենց սկզբից էլ եղել են շարժման մեջ: Դա հաղթանակից հետո, իսկ հիմա պետք է հիշենք, որ եթե թուրք ու ադրբեջանցի ագրեսորներից մեզ պաշտպանում է սահմանը, ապաղարաբաղի սպեցնազիառաջ մեր սահմանը անպաշտպան է:

 

Միայն անկախ, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննություն

18.03.2008, Երեւան

Եվրախորհրդի մամուլի բաժինը այսօր տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստան կատարած եռօրյա այցի ավարտին հայտարարել է, որ արտակարգ իրավիճակը պետք է չեղյալ հայտարարվի, եւ անկախ, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննություն սկսվիª պարզաբանելու, թե ինչ է իսկապես տեղի ունեցել Երեւանում մարտի 1-ին ոստիկանության եւ ընդդիմադիր ցուցարարների միջեւ առճակատման ընթացքում: Նշելով, որայսպիսի հետաքննության իրականացումը Հայաստանում դյուրին չի լինի ներկա բեւեռացված միջավայրում”, Համմարբերգը հավելել է, թեմիջազգային հանրությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցություն կամ այլ օժանդակություն ցուցաբերել մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությանըª փորձառությանը, արհեստավարժությանը եւ արժանահավատությանը նպաստելու նպատակով”: Համմարբերգը ընդգծել է, որ ցուցարարները, ովքեր բռնի գործողություններ են իրականացրել, պետք է պատասխանատվության կանչվեն, ինչպես պետք է պատասխանատվության կանչվեն ոստիկանները, ովքեր թույլատրելի մակարդակը գերազանցող ուժ են կիրառել, սակայն, ձերբակալություններ եւ հետապնդումներ չպետք է իրականացվեն մարդկանց նկատմամբ զուտ ցույցերին մասնակցելու կամ կառավարության դեմ ուղղված կարծիքներ արտահայտելու համար: Հանձնակատարը նաեւ կոչ է անում ազատ արձակել ձերբակալված 18 տարեկանից ցածր բոլոր երեխաներին այս կապակցությամբ: Թոմաս Համմարբերգը շեշտել է ձերբակալվածների նկատմամբ ցանկացած անպատշաճ վերաբերմունքի դրսեւորում կանխելու անհրաժեշտությունը:Հանձնակատարի խոսքերով, մարտի 1-ին հաջորդել են դեպքեր, երբ ձերբակալվածներն իրենց ընտանիքների անդամների հետ կապվելու կամ փաստաբան ունենալու հետ կապված դժվարություններ են ունեցել եւ բացի այդ, նրանց ձերբակալման գրանցումը որոշ դեպքերում չի իրականացվել ներպետական օրենսդրությանը համապատասխան: Հանձնակատարը նաեւ տեղեկացրել է ձերբակալությունների եւ մի քանի դեպքերում ոստիկանության բաժանմունք տեղափոխման ընթացքում վատ վերաբերմունքի վերաբերյալ:

Մարդու իրավունքների հանձնակատարը առաջարկել է չեղյալ հայտարարել լրատվամիջոցների եւ խոսքի ազատության նկատմամբ առկա բոլոր սահմանափակումները` շեշտելով, թե գրաքննությունը, որը ներմուծվել է արտակարգ իրավիճակի հետ միասին, նպաստել է բնակչության շրջանում կատարվածի շուրջ ասեկոսներին եւ անհանգստությանը այն ժամանակ, երբ վստահության վերականգնման միջոցառումների խթանման կարիք կար: Այն փաստը, որ որոշ կառավարամետ լրատվամիջոցներ հակված էին պախարակել ընդդիմությանը, մինչ ընդդիմադիր մամուլը չէր շրջանառվում, չի նպաստել կառուցողական մթնոլոտին: Թոմաս Համմարբերգը ողջունել է ցուցարարների եւ անցորդների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից իրականացված բռնության բոլոր գործողությունների ի պաշտոնե հետաքննություն իրականացնելու` Հայաստանի գլխավոր դատախազի որոշումը, ինչպես նաեւ երկրի նախագահի հայտարարությունը, որ մարդու իրավունքների ներկա սահմանափակումներն աստիճանաբար կվերանայվեն եւ չեղյալ կհայտարարվեն:

 

Իշխանությունը սարսափած է

18.03.2008, Երեւան

Համաժողովրդական շարժման կենտրոնը այսօր տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է հետեւյալը. “Ապօրինի մտցված արտակարգ դրության ժամկետի սպառումից երեք օր առաջ Հայաստանում իշխող վարչախումբը հապշտապ ու արագացված կարգով ձեռնամուխ եղավԺողովներ, հանրահավաքներ, եւ ցույցեր անցկացնելու մասինՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն:

Այդ փոփոխությունները խախտում են Եվրոպայի Խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի հետ համաձայնեցված գործող օրենքի սկզբունքները եւ հնարավորություն են տալիս կամայականորեն արգելել ցանկացած զանգվածային միջոցառում: Դրանով կոպտորեն խախտվում են ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ համապատասխան միջազգային կոնվենցիաներով ընդունված, մարդու իրավունքների եւ ազատությունների կարեւորագույն նորմերը, ազատ հանրահավաքների հիմնարար իրավունքը:

Անսքող է իշխանություններիª հակասահմանադրական այս օրենքի ընդունման հետ կապված ցինիզմն ու անբարոյականությունը. իրենք հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա, ջարդում նրանց, սադրանքներ կազմակերպելով գնդակահարում անմեղ ու անզեն մարդկանց, ապա սեփական հանցագործությունները հիմք դարձնելով` սահմանափակում նույն այդ ցուցարարների ազատ հավաքվելու իրավունքը:

Իշխանությունը սարսափած է, որ իր ապօրինի գործողություններիցª մարտի 1-ին խաղաղ նստացույցը դաժանաբար ցրելուց, նրա մասնակիցների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելուց, կատարած մարդասպանություններից, հարյուրավոր ձերբակալություններից հետո ոչ թե ոչնչացրել, այլ բազմապատկել է Շարժման պոտենցիալը եւ իր նկատմամբ համաժողովրդական ատելությունը: Վարչախումբը հասկանում է, որ իր գործունեությունը հնարավոր է միմիայն արտակարգ դրության պայմաններում, ուստիեւ սույն օրենքով պարզապես խուճապահար հավերժացնում է արտակարգ դրությունը Հայաստանում:

Չենք կասկածում, որ միջազգային հանրությունն ու նրա իրավասու կառույցները համարժեք գնահատական կտան ոչ միայն սեփական ժողովրդին խեղդելուն, այլ նաեւ համամարդկային արժեքները անարգելուն ուղղված այս քայլին:

Ոչ մի ժողովուրդ չի ընդունի նման անարգանք ու կապանքներ: Առավել եւսª հայ ժողովուրդը, որը վերջին կես տարում համաժողովրդական պայքարի գնով վերագտել է իր արժանապատվությունն ու ազատության ձգտումը: Նման պայմաններում ժողովրդի լիակատար իրավունքն էª զանց առնել ապօրինի արգելքը, եւ ինքնուրույն վերահաստատել միջազգայնորեն սահմանված, իր երկրի Սահմանադրությամբ վավերացված, հանրահավաքներ անելու իր ազատությունը”:

 

ԼՈՒՌ ԲՈՂՈՔԻ ՇԱՐՔ

18.03.2008, Երեւան

ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրենց բողոքն արտահայտել մարտի 1-ի առավոտյան և երեկոյան իշխանությունների կողմից կազմակերպած բռնությունների և սպանությունների, նախընտրական շրջանում սկսված և մինչ օրս շարունակվող քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների և դատավարությունների նկատմամբ, և սգում են մարտի 1-ի իրադարձությունների զոհ դարձած բոլոր անձանց հիշատակը հրավիրվում են մասնակցելու Լուռ Բողոքի Շարք ակցիային

Մարտի 21-ին` ուրբաթ օրը, ժամը 17:00-19:00 կազմվում է բողոքի շարք, որը ձգվելու է Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը` ըստ հետևյալ սխեմայի. Ազատության հրապարակàՀյուսիսային պողոտաàԱբովյան փողոց (Մարկո Պոլոյի և Սիլ Պլազայի դիմացով)àՀանրապետության հրապարակ (Արտ.գործ. նախարարության և Մարիոթ-Արմենիա հյուրանոցի դիմացով)àՎազգեն Սարգսյան փողոց (Դատախազության հակառակ մայթով)àԻտալիայի փողոց (այգիների միջնամասում գտնվող մայթով:

Խնդրվում է խստորեն հետևել հետևյալ կանոններին.

Մասնակիցները կանգնում են միմիայն ոչ երթևեկելի մասերում` մայթերին, հրապարակների ոչ երթևեկելի հատվածներում, որպեսզի չխաթարվի ավտոտրանսպորտային երթևեկությունը: Մասնակիցները ինքնակազմակերպման սկզբունքով կանգնում են շարքի այն հատվածում, որտեղ կա դրա կարիքը:

Մասնակիցները կանգնում են միմյանցից մոտավորապես 1 (մեկ)  մետր հեռավորության վրա (ձեռքերի բացվածքի չափով):

Մասնակիցները կանգնում են 1 (մեկ) շարքով` Ազատության հրապարակից մինչև  Ա.Մյասնիկյանի արձանը:

Եթե մասնակիցների թիվը գերազանցում է 1 (մեկ) շարքով կանգնելու համար բավարար մարդկանց թիվը, ապա այդ թիվը գերազանցող մասը նույն սկզբունքով կանգնում է հակառակ մայթին (Աբովյան փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Իտալիայի փողոց), որպեսզի կուտակումներ չլինեն և այս միջոցառումը չդիտվի` որպես զանգվածային:

Այն հատվածներում, որտեղ հակառակ մայթ չկա, խնդրվում է երկրորդ շարք չձևավորել (Ազատության հրապարակից մինչև Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ):

Կուտակումներից խուսափելու համար, խնդրվում է կանգնել շարքից բավականին հեռու և ցրված, իսկ անհրաժեշտության դեպքում փոխարինել շարքից դուրս եկած մասնակիցներին:

 

Բողոքի արտահայտման պարագաներ

Բողոքը արտահայտելու համար խորհուրդ է տրվում Ձեզ հետ ունենալ.

Քաղբանտարկյալներից որևէ մեկի կամ մի քանիսի նկարները (անուն ազգանուններով) և այն տեսանելի ձևով պահել Ձեր ձեռքերում կամ փակցնել Ձեր մեջքին: Հնարավորության դեպքում տպագրեք մի քանի քաղբանտարկյալի նկարներ և փոխանցեք դրանք Ձեր հարևանությամբ գտնվող մասնակիցներին: Որոշ նկարներ կարող եք բեռնաթափել (download) http://marti21.blogspot.com վեբ-կայքից:

Սև ժապավեն, որը կարող եք կապել Ձեր բազուկներին` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:

Մոմեր, որոնք կարող եք տեղադրել բաժակների մեջ (որպեսզի քամուց չհանգչեն)` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի: Պարզապես կրել սև հագուստ` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:

Խնդրվում է ցուցաբերել խիստ կարգահություն, չգնալ որևէ սադրանքի, ուժի գործադրման վտանգի դեպքում հեռանալ շարքի վայրից (վերադառնալ վտանգը անցնելու պարագայում), ոստիկանների, անցորդների, լրագրողների և այլ անձանց հարցերին պատասխանել առանց վիրավորանքների և հանգիստ տոնով:

Հարցերի և առաջարկությունների համար կարող եք դիմել marti.qsanmek@gmail.com էլ-հասցեով:

 

Դիմեք մեզ

18.03.2008, Երեւան

Վերջին օրերի ընթացքում իրավապահ մարմինները ավելի են մեծացրել իրենց ապօրինի գործողությունների շրջանակը եւ ծավալները Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նկատմամբ: Առանց օրենքով նախատեսված հատուկ գրավոր ծանուցման, դատախազության, ԱԱԾ եւ ոստիկանության բաժանմունքներ են «հրավիրումե կամ բռնությամբ բերման են ենթարկում տասնյակ քաղաքացիների, նրանց ենթարկելով հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների: Նման տեղեկություններ ունենք մասնավորապես Երեւանի Էրեբունու, Կենտրոնի, Շահումյանի Շենգավիթի, ինչպես նաեւ Մասիսի, Հրազդանի, Եղվարդի, Ապարանի, Կապանի, Նոր-Հաճնի համապատասխան բաժինների մասին: Քաղաքացիների հետ «զրույցներնե ըստ էության վերածվում են հարցաքննությունների, որի ընթացքում ոչ միայն փորձում են պարզել տվյալ քաղաքացու մասնակցությունը ընտրություններին եւ հետագա հանրահավաքներին, այլ նաեւ կեղծ ցուցմունքներ կորզել հանրահավաքների կազմակերպիչների դեմ: Ապա նրանց ստիպում ինչ-որ ապօրինի պարտավորագրեր ստորագրել այն մասին, որ իրենք այլեւս չեն մասնակցի որեւէ հանրահավաքի եւ քաղաքական միջոցառման:

Հայտնում ենք մեր համախոհներին, որ իրավապահ մարմիններ պետք է ներկայանալ միայն գրավոր ծանուցման դեպքում, որտեղ նշված կլինի, թե ինչ կարգավիճակով է եւ ինչի համար է հրավիրվում քաղաքացին: Ինչ վերաբերում է նրանց ստորագրել տված պարտավորագրերին, ապա դրանք ապօրինի են եւ ոչ մի իրավական ուժ չունեն: Իրավապահ մարմինների այսօրինակ բոլոր գործողությունների մասին խնդրում ենք տեղեկացնել 091-177-114 թեժ գծով: Բոլոր օրինախախատ իրավապահները մի օր պատասխան են տալու օրենքի առջեւ:

 

Հարգանքի տուրք են մատուցելու

18.03.2008, Երեւան

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ այսօր հանդես են եկել հայտարարությամբ: Դրանում, մասնավորապես, նշվում է. “Մարտի 21-ին լրանում է Հայաստանի գործող իշխանությունների կողմից պարտադրած այսպես կոչված արտակարգ դրության ժամկետը: Հանրահավաքների եւ խոսքի ազատությունը սահմանափակող այդ արտակարգ դրությունը մտցվեց մարտի 1-ին« երբ իշխանությունները բռնի ուժ գործադրեցին կեղծված նախագահական ընտրությունները բողոքարկող խաղաղ ցուցարարների դեմ: Սեփական ժողովրդի դեմ կիրառված այդ բռնությունների հետեւանքով առնվազն 8 հոգի զոհվել են« կան հարյուրավոր վիրավորներ« ձերբակալվել եւ քաղաքական հետապնդումների են ենթարկվել ընդդիմության հարուրավոր ներկայացուցիչներ: 

 

Անտեսելով մարտի 1-ի ողբերգությունը« իշխանությունները անգամ սգո օր չհայտարարեցին: Մենք կոչ ենք անում մարտի 21-ը ազգովին նշել որպես սգո ազգային օր: Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մարտի 21-ին 15©00-ին Ազատության հրապարակը« որտեղ տեղի կունենա մոմավառություն ի հիշատակ հանուն ազատության իրենց կյանքը զոհաբերած մեր համաքաղաքացիների:Հարգանքի տուրքը մատուցելով եւ° ազատության մարտիկների« եւ° վարչախմբի ձեռքում զոհ դարձած զոհված ոստիկանի հիշատակին« մեր այս ակցիան կնպաստի ազգային համերաշխության ամրապնդմանը: Այն նաեւ կխորհրդանշի մեր հասարակության եւ ժողովրդի պատրաստակամությունը շարունակելու պայքարը հանուն ազատության եւ ժողովրդավարության հաստատման”:

 

Պետք է փրկել ԳԱԼԱ-ն

18.03.2008, Գյումրի

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբը այսօր հանդես է եկել կոչով` ուղղված բոլոր ազատ քաղաքացիներին, լրատվամիջոցներին, լրագրողներին, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող հաստատություններին, միջազգային կազմակերություններին, ազատ խոսքին, ԶԼՄ-ներին ու քաղաքացիական հասարակությանն աջակցելու կոչված հաստատություններին, դիվանագիտական առաքելություններին եւ բոլոր նրանց, ովքեր հարգում են Ազատությունը, ՀՀ Սահմանադրությունը, հարակից օրենսդրությունը եւ ՀՀ բոլոր միջազգային պարտավորությունները:

 

Դրանում, մասնավորապես, նշվում է, որմարտի 19-ին առավոտյան ժամը 9-ին մեկնարկում է ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը ֆինանսական աջակցություն ցույց տալու համար նախաձեռնված հեռուստամարաթոնը: Հեռուստամարաթոնը ցուցադրվելու է ԳԱԼԱ Հեռուստաընկերության եթերումª Շիրակի մարզում: Նպատակըª 1 օրվա ընթացքում խոսքի ազատությունը եւ ԳԱԼԱ ՀԸ  աշխատանքը գնահատողների օգնությամբ հավաքել 25 միլիոն 665 հազար հարյուր դրամ: Սա այն գումարն է, որ Հայաստանի հարկային մարմինները որպես տույժուտուգանք կազմել են առանց պատշաճ հիմքերի: Նույն օրը ժամը 16-ի ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանը հրապարակելու է ՀՀ Կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության Գյումրու հարկային տեսչություն-ԳԱԼԱ ՀԸ հիմնադիրՉԱՊՍՊԸ դատական միացյալ գործերով վճիռը: Մենք պարտավոր ենք պատրաստ լինել ցանկացած տարբերակի: Եթե դատավորը բավարարի հարկայինի հայցը, ինչ շատ հավանական է, ԳԱԼԱ ՀԸ-ն կամ ստիպված կլինի անմիջապես վճարել գումարը եւ շարունակել պայքարը վնասի փոխհատուցում ստանալու համարª մնալով եթերում եւ շարունակելով աշխատել, կամ ուղղակի ստիպված կլինի եթերազրկվել, որովհետեւ այդ գումարը բռնագանձելու համար պետությունը աճուրդի կհանի հեռուստաընկերության գույքը: Դրա հետեւանքով ՍՊԸ-ն կկորցնի իր ունեցած հեռարձակման լիցենզին, որ գործունեության ժամկետը սպառվում է 2012 թվին միայն: Իսկ եթերում մնալով սեփական իրավունքների համար պայքարելը շատ ավելի շահեկան ու նպատակահարմար է քանª եթերազրկված”:      

Դրամական ուղղակի նվիրատվություններ իրականացնելու համար հարկավոր կլինի այցելել ԳԱԼԱ Հեռուստաընկերության գրասենյակ Գյումրի, Վ.Սարգսյան փ., 4/1 հասցեով. Շարլ Ազնավուրի հրապարակ, արեւմտյան շենք, մուտքը բակի կողմից:

 

Բանկային փոխանցումների եւ պարտքով դրամական օժանդակության համար հարկավոր է զանգահարել հեռուստաընկերությունª հետեւյալ հեռախոսահամարներով. +374 312 31819, +374 312 31889, կամ զանգահարել ուղիղ ԳԱԼԱ Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին հետեւյալ բջջային հեռախոսահամարով. + 374 91 43 55 63: Բոլոր նվիրատվություններն ու պարտքով տրվող գումարները կստանան պատշաճ իրավաբանական գրանցում: 

Ժառանգությանհայտարարությունը

18.03.2008, Երեւան

Ընտրական եւ հետընտրական իրավիճակի վերաբերյալ Ազգային ժողովիԺառանգությունխմբակցության հայտարարությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Դրանում, մասնավորապես, նշվում է. ““ժառանգությունխմբակցությունը համարում է, որ ս.թ. մարտի 1-ին Երեւանում արտակարգ դրություն հաստատելով` գործող նախագահը ընտրությունների արդյունքները եւ դրան նախորդող ողջ գործընթացը դուրս բերեց օրինականության շրջանակներից` խախտելով ՀՀ սահմանադրության 53.1 հոդվածը: Մեր պետականության կարճատեւ ընթացքում` անգամ ամենադժվարին պահերին ու օրերին, սկսած 1991-1994թթ. Արցախյան ազատագրական պատերազմից մինչեւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ պետության գլխատումը եւ դրանից հետո, երկրում կամ մայրաքաղաքում արտակարգ դրություն չի հայտարարվել, հրամանագրով չեն սահմանափակվել անձի քաղաքական ու քաղաքացիական իրավունքները: Համոզված լինելով, որ նախագահի այդ որոշումը համարժեք չէ իրավիճակին եւ հակասում է Հայաստանի միաջազգային պարտավորություններին, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-10 կետերին, “Ժառանգությունըպահանջում է անհապաղ վերացնել արտակարգ դրությունը:  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցներում արձանագրված,  ընտրական գործընթացի ժամանակ տեղ գտած համակարգային բնույթի կոպտագույն ընտրական խախտումների անառարկելի փաստերի մեծ մասը համընկնում է քվեարկության օրն ու դրան հաջորդած շրջանումԺառանգությանգրասենյակում եւ ընդդիմության շտաբներում հավաքագրված` խախտումներն արձանագրող փաստերի հետ: Ցավալի է, որ ՀՀ սահմանադրական դատարանը չկարողացավ իրականացնել նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող թեկնածուների ներկայացրած, ինչպեսեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցներում մատնանշված փաստերի համակողմանի, համալիր եւ անկաշկանդ քննությունը: “Ժառանգությունըայդ վճիռն ընդունում է ի գիտություն` միաժամանակ փաստելով, որ սույն վճիռը, ի հեճուկս այն իրողության, որ հանդիսանում է ընտրական գործընթացի բաղկացուցիչ մաս, ընդունվել է արտակարգ դրության պայմաններում: Մենք մեկ անգամ եւս հաստատում ենք ընտրական գործընթացի, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների օրենսդրական բարելավման հարցում մեր անսասան վճռականությունը: Այդ տեսակետից միանգամայն անընդունելի ենք համարում Ազգային ժողովի մարտի 17-ի արտահերթ նիստով, արագացված ընթացակարգով եւ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջների խախտումով ընդունված` “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասինօրենքի փոփոխությունները, որոնք ավելի են սրում ներկա քաղաքական ճգնաժամը, խեղում են ժողովրդավարական գործընթացն ու բովանդակությունը, հակասում են միջազգային նորմերին ու չափանիշներին, ավելին` մեր երկրում խոսքի ազատության, հավաքների, տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքների ոտնահարման նոր դրսեւորում են:

Իշխանությունները ողջամտության շրջանակներում հաշվի չնստեցին երկրում տիրող անօրինականությունների, սոցիալական անարդարությունների եւ դրանց անքակտելի շարունակությունը հանդիսացող` կեղծված ընտրությունների հետեւանքով ժողովրդի մի ստվար հատվածի ըմբոստության ալիքի հետ: Փորձ արվեց բիրտ ուժի գործադրմամբ եւ պաշտոնական լիազորությունների գերազանցման միջոցով ճնշել 9 օր տեւած խաղաղ հանրահավաքների, երթերի եւ նստացույցի ընթացքում զարթոնք ապրող ժողովրդի քաղաքացիական շարժումը, ինչը դարձավ պետության ժողովրդավարական հիմքերի խարխլման, երկրի միջազգային վարկանիշի անկման պատճառ: “Ժառանգությունըգործող իշխանություններից պահանջում է պարզաբանել, թե ով է մեր երկրում իրեն վեր դասում գլխավոր օրենքից` Սահմանադրությունից եւ ինչպես կարող էին զինված ուժերը մինչեւ արտակարգ դրության հաստատումը խառնվել ներքաղաքական կյանքին: Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից պահանջում ենք բացահայտել եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել մարտի 1-ին ՀՀ քաղաքացիների հանդեպ իրականացված ոճրագործության հեղինակներին:բ Մենք կարեւորում ենք մարտի 1-ի դեպքերի լիարժեք բացահայտումը, սակայն չենք վստահում ՀՀ իրավապահ մարմիններին: Այդ անվստահության հիմքը վերջիններիս կողմնակալ եւ շահախնդիր պահվածքն է: Այսպես` ս.թ. մարտի 8-ին նախքան ԱԺԺառանգությունխմբակցության պատգամավորների հարցաքննումը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրատվամիջոցներով կանխակալ կարծիք հայտնեց, թե պատգամավորների խոսքերը սուտ են: “ԺառանգությունըՀՀ նախագահի եւ Ազգային ժողովի ուշադրությունը հրավիրում է այն փաստին, որ պատգամավորների քաղաքական ելույթներին Աղվան Հովսեփյանի նույնկերպ պատասխանելը ոչ այլ ինչ է, քան քաղաքականությամբ զբաղվելու ապացույց, ինչն արգելված է օրենքով եւ պաշտոնական լիազորությունների գերազանցում է: Ավելին` Հովսեփյանը ԱԺ մարտի 4-ի նիստի ժամանակ խեղաթյուրված է ներկայացրել Արմեն Մարտիրոսյանի տված ցուցմունքը` ասելով, թե Արմեն Մարտիրոսյանը սադրիչների մասին ոչինչ չի ասել: Մենք վերը նշվածը գնահատում ենք իբրեւ կուսակցության նկատմամբ քաղաքական հետապնդման դրսեւորում եւ պահանջում ենք վերջ տալ նման արատավոր գործելակերպին:Անկախ, անաչառ, բազմակողմանի քննություն իրականացնելու եւ առկա բոլոր փաստերով, տեսաժապավեններով ու լուսանկարներով հանցագործության ողջ պատկերը վերականգնելու նպատակովԺառանգությունըՀՀ իշխանություններից պահանջում է հրավիրել միջազգային փորձագետներ, անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին եւ կոչ է անում համարձակություն ունենալ երկխոսություն սկսելու ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիների շուրջ: “Ժառանգությունըողջունում է Հայաստանի քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, միջազգային հանրության ներկայացուցիչների ջանքերը` ուղղված մեր երկրում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանը: Սակայն դատապարտելին այն է, որ խորհրդային 30-ական թվականների ոճով ու ոգով ձերբակալվում, ոստիկանության բաժանմունքներ են բերման ենթարկվում ՀՀ քաղաքացիներ, որոնցից շատերի դատապաշտպանական իրավունքները չեն հարգվում, եւ նրանք դառնում են քաղաքական հաշվեհարդարի զոհեր:Վերստին ցավակցություն հայտնելով մարտի 1-ի արյունոտ գարնանամուտի զոհերի ընտանիքներին ու հարազատներին, ինչպեսեւ մեր զորակցությունը հայտնելով վիրավորներին` պահանջում ենք այս իրավիճակի պատասխանատու իշխանության տարբեր օղակներից` լրատվականից մինչեւ դատական, անհապաղ դադարեցնել անխոհեմ գործողություններով եւ միակողմանի ու սադրիչ քարոզչությամբ կրքերի բորբոքումը:”Ժառանգությունըստեղծված իրավիճակից ելքը տեսնում է հանրային նոր, իրական ու ազնիվ երկխոսության մեջ, որը կհանգեցնի ոչ միայն ազգային առաջընթացի, այլեւ գործելակերպի ու մտածողության նոր որակի”:

 

Պայքար, պայքար մինչեւ վերջ

18.03.2008, Երեւան

Քաղբանտարկյալներ Արման Բաբաջանյանը, Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է. “Մեր պայքարն արդեն մտնում է վճռորոշ եւ հաստատուն փուլ: Հոգեվարք ապրող չարիք իշխանությունները խաղաղ ժողովրդի նկատմամբ բիրտ ուժի ու բռնության կիրառմամբ վերջնականապես ինքնասպանվեցին` ապացուցելով իրենց եղկելիությունը, իրենց ողորմելի ու հակահայ բնույթը: Քոչարյանա-սերժական քստմնելի ռեժիմը Հայ ժողովրդի համար այլեւս գոյություն չունի: Այսօր այդ իշխանության թափթփուկներին ասպարեզից քշելը համարվում է իսկական ազգային ազատագրական պայքար եւ ինչպես հազարամյակներ շարունակ մենք ունեցել ենք կամք ու վճռականություն պայքարելու թե արտաքին եւ թե ներքին թշնամիների դեմ, այսօր նույնպես պետք է դրսեւորել նույն կամքն ու վճռականությունը մեր ժողովրդի իշխանությունը բռնազավթածներից երկիրը վերջնականապես մաքրելու եւ վերջապես ազատագրելու համար:Նրանց ստոր գործողությունները մեզ մազաչափ անգամ չպետք է հուսահատեցնեն, ընդհակառակը պետք է դառնանք ավելի համախմբված, ավելի տոկուն եւ ավելի նվիրված:Այս վճռական պահին մենք կոչ ենք անում անվերապահ վստահել եւ հավատալ Լեւոն Տեր-Պետրոսյանին, կատարել նրա բոլոր ցուցումներն ու առաջադրանքները, որոնք լինելու են մեր հաջողության հիմնական գրավականը: Հայոց հաղթանակն անկապտելի է: Պայքար, պայքար մինչեւ վերջ”:

 

Լեւոնը խելոք մարդ է, որ սրանց հետ չի բանավիճում

18.03.2008, Երեւան

18 օր է` Ազատության հրապարակի դեպքերի անպատասխան հարցերը անընդհատ թմբկահարում են ազգային հավաքական ուղեղը:

Հավաքական միտքը մի պատասխան ունի դրանց, պետական ու պաշտոնական պատասխանն այլ է` սուտ, կեղծիք, զրպարտություն, որ արտակարգ դրության իրավունքով ջանում են ուղղորդել այլ հասցեով: Դեպի Լեւոնը: Չնայած այս մարդը ընդհանրապես վերջին տասնամյակում Հայաստանի իշխողների համար ամենադժվար երեւույթն էր, այսպես ասենք: Նրա դեմ ինչ էլ անեն կամ ասեն, իրենք են սխալ դուրս գալիս:

 

Հիմա էլ զանգվածային անկարգություն կոչելով նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված համարող հսկայական ընդվզումը` Քոչարյան-Սերժ իշխանությունն այդ անկարգությունը հրահրելու, չհաջողելու դեպքում` իմիտացիա ստեղծելու համար, հարկադրված էր չեզոքացնել Լեւոնին` չնայած չէր կարող չհասկանալ, որ այդ ձեւով չեզոքացնելը նաեւ ազատելու է Լեւոնին` տեղի ունեցածի համար պատասխանատվությունից: Բայց այլ ընտրություն չգտան. հավանաբար վստահ չէին, որ Լեւոնի ներկայությամբ բանակն ու ոստիկանությունն այդ կերպ կգործեին, իսկ ցուցարարների գաղափարական համախմբվածությունը կարելի էր վերածել ամբոխի անկառավարելիության:

 

 Եւ դրանով նրանք ցույց տվեցին, բացահայտեցին շատ կարեւոր մի բան. մի կողմից մենք ունենք` (չթաքցնենք, անհամատեղելի հակոտնյա, որովհետեւ անազնվություն-անարդարությունը եւ արդարության ձգտումը երբեք չեն կարող հաշտվել) ժողովրդական հսկայական զանգվածներին գաղափարի շուրջ համախմբելու, առնվազն 10 օր ու գիշեր օրինապահ քաղաքացի պահելու ունակ խարիզմատիկ առաջնորդ, մյուս կողմում վարչական բոլոր լծակներն ամենավայրագ ձեւով կիրառելու, միմյանց դեմ բանակ ու ազգ հանելու միջոցով իշխանությունից կառչած տիրողներ: Եւ ամենաանհեթեթ սուտն այսօր կարող է հնչել, որովհետեւ երեւի սուտը տրամաբանություն չունի: Թե չէ ի՞նչ է նշանակում, ըստ էության, կալանավորված Լեւոնին ու նրա շրջապատին մեղադրել, ի՞նչ է նշանակում չհասկանալ, որ եթե այդքան շատ մարդ մի տեղում հավաքվել է, ուրեմն ինչ-որ պահանջ ունի, եւ եթե դու այդ երկրում նախագահ ես ընտրվել, պետք է պարզես, թե այդ մարդիկ ինչ են ուզում, ոչ թե բանակը սահմանից հանես բերես մայրաքաղաք կամ էլ խելոք կանգնած, թեկուզեւ շատ մարդկանց շրջապատես դիմակավոր, զինված հատուկջոկատայիններով ու ասես` նախօրոք քար ու փայտ էին պատրաստել: Սալահատակի քարերը հանեցին ու այգու ցանկապատերի ճաղերը կտրտեցին հետո, երբ անզեն, խոսքի համար հրապարակ ելած մարդկանց դեմ կանգնեց բանակային զորաշարք: Դուք, ՀՀ նախագահներ, որ կռվել եք այս ազգի հետ միասին, կարծում եմ` վստահ էիք, որ խելոք ու համբերատար, բայց տաքարյուն կռվող է հայը եւ անպայման կբորբոքվի:

 

Խոսվում է թույլատրված միջոցների մասին` արցունքաբեր գազ, դատարկ կրակոցներ եւ այլն, որոնց նպատակը ուշադրություն շեղելն է: Հարձակվող, ինքնատիրապետումը կորցրած կարգազանցի ուշադրությունը, որպեսզի հնարավոր լինի նրան չեզոքացնել, չէ՞: Այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, որ մարդկանց ուշադրությունը կենտրոնացվեց, բեւեռվեց հրթիռների ու թնդանոթներ թնդյունի վրա`գրգռելու նպատակով: Պատկերացնո՞ւմ եք` ինչ անհեթեթ բան կլիներ` բանակը կանգնեցնեին, պահեին, պահեին ու պարապ հետ տանեին: Աղավաղված պատկերացումների մեր երկրում դեռ ինչքան պետք է սերունդ փոխվի, որպեսզի գիտակցենք, որ մարտի մեկին ժողովուրդն այնտեղ էր, որտեղ իրավունք ուներ լինելու, եթե այդպես էր ուզում:

 

Ոստիկանությունը պետք է կողքին լիներ, որ Աստված մի արասցե, ՀՀ քաղաքացուն բան չպատահի, իսկ մեր զինվոր զավակները` զորամասերում, որի խաղաղ ծառայության համար ազգովի ամեն օր պետք է աղոթենք: Թե չէ Երեւանի կենտրոնի կեսը բանակով ու ոստիկանությունով լցված, նրանց քթի տակ խեղճ Լֆիկի խանութն են թալանում, հետո էլ նախագահ-վարչապետը փորձում է հասկացնել` բանակը ցուցարարների դեմ չէր բերվել, այլ թալանի: Չէ, Լեւոնը խելոք մարդ է, որ սրանց հետ չի բանավիճում:

 

Ստախոս դատախազությունը եւ նրա Սոնան

18.03.2008, Երեւան

Ժառանգությունկուսակցությունն այսօր ՀՀ Գլխավոր դատախազությանը նամակ է հղել: Ինչպես հայտնի է մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ ինքնաբուխ սկսված հանրահավաքի ժամանակ ոստիկանականՈՒԱԶմակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել էր մարդկանց բազմության մեջ: Ականատեսների վկայությամբ այդ ավտոմեքենան երկու քաղաքացիների վրաերթի էր ենթարկել: ԱԺԺառանգությունխմբակցության պատգամավորներից մի քանիսը այդ միջադեպի ժամանակ դեպքի վայրից քիչ հեռու էին գտնվել եւ անձամբ տեսել էին, թե ինչպես է ոստիկանական ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվում մարդկանց բազմության մեջ: Միջադեպի մասին ԱԺԺառանգությունխմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը հայտարարել էր խորհրդարանի ամբիոնից, որպես տեղի ունեցածի ականատես: Մարտի 10-ին Ստեփան Սաֆարյանը հրավիրվել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայություն եւ որպես վկա ցուցմունք էր տվել: Նա պատմել էր, որ ինքը անձամբ տեսել է, թե ինչպես է մեքենան մխրճվում մարդկանց մեջ: Մի փոքր ուշացած իրենք հասել են դեպքի վայր եւ ականատեսներից տեղեկացել են, որ ավտոմեքենան երկու հոգու վրաերթի է ենթարկել, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Սաֆարյանի հարցաքննությունից հետո ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը իրեն իրավունք վերապահեց ԱԺ պատգամավորին մեղադրել ստախոսության մեջ, իբր նա վրաերթը չի տեսել, բայց այդ մասին հայտարարել է, այնինչ դատախազությունը բոլոր հիվանդանոցները ստուգել է բայց վրաերթի ենթարկվածներին չի հայտնաբերել:

Ժառանգությանվերը բերված նամակը այս կուսակցության պատասխանն է Տռուզյանին եւ նրա տերերին: Բանն այն է, որ նամակին կից կուսակցությունը ներկայացրել է նաեւ “DVD” սկավառակ, որում առկա են այն կադրերը, թե ինչպես է ոստիկական ավտոմեքենան մխրճվել մարդկանց բազմության մեջ: Ավելին տեսաերիզներից մեկում առկա է նաեւ այն պահը, թե ինչպես են վրաերթի ենթարկված ՀՀ քաղաքացուն տեղավորում շտապօգնության ավտոմեքենայի մեջ: Իհարկե, դատախազությունը կշարունակի հերքել, որ վրաերթը տեղի է ունեցել եւ Տռուզյանը կշարունակի ժխտել իրողությունը, որովհետեւ անբարոյականությունը որեւէ սահման չունի, դրանում հմտացած մարդկանցից կարելի է ամեն ինչ սպասել:

 

Սփխեչի ուլը, այո’, շա~տ հավատարիմ է

18.03.2008, Երեւան

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, որին նրա ներկայիս նոր կոալիցիոն գործընկերներն անվանում էին սփխեչի ուլ, երեկ մինչեւ վերջ ապացուցեց իր հավատարմությունը ավազակապետությանը` ի դեմս Սերժիկի ու Ռոբիկի: Նա Աժ կանոնակարգ օրենքով նախատեսված լրացուցիչ 2 րոպեից զրկում էրԺողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասինՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի դեմ խոսողԺառանգությունխմբակցության պատգամավորներին: Տիգրան Թորոսյանն ամեն ինչ արեց, որպեսզիԺառանգությանպատգամավորները երկար խոսելու հնարավորություն չունենան: Բանն այն է, որ, ինչպես նշել ենք, ավազակապետությանն անհրաժեշտ էր երեկ հրավիրված արտահերթ նիստում արագացված հատուկ կարգով ընդունել սույն օրինագիծը եւ հաջորդ իսկ օրն այն ուժի մեջ մտցնել, որպեսզի արտակարգ դրության ավարտից հետո էլ ընդդիմությանը զրկի հանրահավաքներ անելու հնարավորությունից: Ու եթե երեկ մինչեւ ժամը գիշերվա 12-ը սույն օրինագիծը երկու ընթերցմամբ էլ չընդունվեր, ապա Աժ կանոնակարգ օրենքի համաձայն, ավազակապետությունը ստիպված էր լինելու ԱԺ մի նոր արտահերթ նիստ հրավիրել տալ: Այսինքն, քաղաքակիրթ որեւէ նորմի չհամապատասխանող այս օրենքի կիրառումն ուշանալու էր: Ու քանի որ միջազգային հանրության ճնշման տակ Քոչարյանն այլեւս չէր կարող երկարաձգել արտակարգ դրությունը, ուստի, այդ օրինագծի ընդունումն ավազակապետությանն օդ ու ջրի նման անհրաժեշտ էր օր առաջ: Ուղիղ գիշերվա 12-ից 5 րոպե պակաս Տիգրան Թորոսյանն ավարտեց իր միսիան: Օրենքն ընդունվեց 2 ընթերցմամբ, իսկ արդեն այսօր Քոչարյանը վավերացրեց այն: Ահա այն 90 միաբջիջների ցանկը, ովքեր կողմ են քվեարկել օրինագծին:

 

Թորոսյան Տիգրան Սուրիկի                                                   

Պետրոսյան Արեւիկ Համլետի                                                  

Աբրահամյան Արմեն Արշավիրի                                                       

Աբրահամյան Գագիկ Արշավիրի                                                  

Աբրահամյան Հենրիկ Արգամի                                                  

Աբրահամյան Սերյոժա Արշավիրի                                                  

Աղաբաբյան Աշոտ Սերյոժայի                                                  

Աշոտյան Արմեն Գեւորգի                                                   

Առաքելյան Ռուզաննա Հակոբի                                                  

Ավագյան Արսեն Դնեպրի                                                  

Ավագյան Կարեն Կարլենի                                                   

Ավոյան Արտաշես Ռոլանդի                                                  

Արսենյան Աշոտ Եղիշեի                                                  

Բաբլոյան Արա Սաենի                                                  

Բադալյան Վլադիմիր Մերուժանի                                                   

Բադալյան Վոլոդյա Արամայիսի                                                  

Բադեյան Մանվել Հենրիկի                                                  

Բիշարյան Հեղինե Վաչեի                                                   

Բոստանջյան Վարդան Բաբկենի                                                  

Գալստյան Լիլիթ Սերյոժայի                                                  

Գասպարյան Մելիք Ապրեսի                                                  

Գեւորգյան Նահապետ Բագրատի                                                  

Գրիգորյան Արամայիս Թեմուրի                                                  

Գրիգորյան Արայիկ Թեմուրի                                                  

Գրիգորյան Հրանտ Մերուժանի                                                   

Գրիգորյան Ռաֆիկ Խորենի                                                  

Դանիելյան Արմեն Սերյոժայի                                                  

Դավթյան Արտակ Լյուդվիկի                                                   

Ենոքյան Գոհարիկ Աղաբեկի                                                  

Զաքարյան Ռոբերտ Սերգոյի                                                  

Զոհրաբյան Զոհրաբ Սենիկի                                                     

Զոհրաբյան Նաիրա Վահանի                                                   

Զոհրաբյան Ռազմիկ Արտավազդի                                                  

Թորոսյան Շիրակ Արտեմի                                                  

Կարախանյան Վազգեն Ղուկասի                                                   

Կարապետյան Կարեն Սարգսի                                                  

Կարապետյան Կարո Երեմի                                                  

Կարապետյան Հրայր Կառլենի                                                   

Հակոբյան Հակոբ Ռաֆիկի         (24 ընտր)                                     

Հակոբյան Հրանուշ Հրանտի                                                  

Հակոբյան Վահե Մաքսիմի                                                  

Համբարձումյան Արկադի Ստանիսլավի                                                   

Հայրապետյան Ռուբեն Ռաֆիկի                                                            

Հարությունյան Համլետ Միքայելի                                                  

Հովհաննեսյան Վահան Էդուարդի                                                   

Ղարագյոզյան Հարություն Արփիարի                                                  

Ղուկասյան Արեգ Արշավիրի                                                  

Ղուկասյան Արտյոմ Գեորգիի                                                   

Ճշմարիտյան Կարեն Յուրիկի                                                  

Մադաթյան Հրանտ Ռոբերտի                                                  

Մանուկյան Խաչիկ Վաղինակի                                                 

Մանուկյան Մելիք Սարիբեկի                                                  

Մանուկյան Միքայել Վաղինակի                                                  

Մարգարյան Հովհաննես Հայկի                                                  

Մելիքյան Արմեն Ռաֆիկի                                                           

Մելիքյան Սպարտակ Սեյրանի                                                  

Մինասյան Արծվիկ Գարեգինի                                                  

Մինասյան Գագիկ Ենգիբարի                                                   

Մինասյան Մկրտիչ Հակոբի                                                  

Մխիթարյան Արմեն Աշոտի                                                  

Մխիթարյան Արշակ Գարմենի                                                  

Մնացականյան Մխիթար Էդվարդի                                                  

Մովսիսյան Առաքել Աբրահամի                                                  

Նաղդալյան Հերմինե Միքայելի                                                  

Նիկոյան Սամվել Պարգեւի                                                   

Նռանյան Արա Ռուդիկի                                                  

Շահբազյան Արտյուշ Վարդգեսի                                                  

Շահգելդյան Մհեր Լեւոնի                                                  

Շարմազանով Էդուարդ Հովսեփի                                                   

Պետրոսյան Ալեքսան Մակարի                                                  

Պետրոսյան Խաչիկ Բորիսի                                                  

Պետրոսյան Ռաֆիկ Գարեգինի                                             

Պողոսյան Սուրիկ Սիրակի                                                  

Պուրտոյան Արմեն Յուրիկի                                                   

Ռուստամյան Արմեն Եզնակի                                                   

Սադոյան Ռուբեն Ալֆրեդի                                                   

Սահակյան Արման Գալուստի                                                  

Սահակյան Գալուստ Գրիգորիի                                                  

Սանոսյան Հայկ Արտյուշի                                                  

Սարգսյան Գուրգեն Բայթունի                                                  

Սարգսյան Մարտին Գրիգորի                                                  

Սարգսյան Սամվել Ֆրունզեի                                                   

Սարիբեկյան Կարեն Բաղիշի                                                  

Սաֆարյան Արամ Վիլենի                                                              

Սողոմոնյան Էռնեստ Միքայելի                                                    

Ստեփանյան Միշա Արտաշի                                                          

Ստեփանյան Տիգրան Վաչիկի                                                           

Վարդապետյան Տաճատ Մարտունի                                                  

Տոնոյան Աշոտ Ռոբերտի                                                                  

Փամբուկյան Հարություն Կարոյի                                                     

 

օրինագծին դեմ են քվեարակելԺառանգությունպատգամավորական խմբակցության անդամներ Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը (“Ժառանգությանմյուս պատգամավորները` Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Խաչատրյանը նիստից բացակայել են) եւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Նիստին ներկա են եղել սակայն չեն քվերակել Ռոբերտ Թովմասյանը, Վահագն Մախսուդյանը, Արթուր Աղաբեկյանը, Կարեն Վարդանյանը, Միքայել Վարդանյանը:

  

Օրենք Լեւոն Տեր-Պետրոսյանին տնային կալանք նշանակելու մասին

18.03.2008, Երեւան

Եթե երեկ ընդունվածԵրթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքումարագացված հատուկ կարգով փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծով ավազակապետական բուրգը վերջնականապես ապացուցեց, որ մահու չափ վախենում է ժողովրդից, ապա ԱԺ ուղարկվածՀատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասինօրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագծով ապացուցեց, որ վախենում է անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստվերից: Ավազակապետության առաջնորդների նախաձեռնությամբ խորհրդարան ուղարկվածՀատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասինօրինագիծը` ուղղված հատուկ ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, որը երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ դակեց, իրականում օրենք է Լեւոն Տեր-Պետրոսյանին տնային կալանք նշանակելու մասին: Կառավարությունն ԱԺ-ին առաջարկել է օրենքում ընդունել հետեւյալ փոփոխությունները, որ եթե  պաշտոնաթող նախագահը կատարում է այսպես կոչված հակաօրինական գործողություններ, ապա հատուկ պետական պահպանությունն իրականացնող խմբի ծառայողը, ում իրավասություն է տրվում` գնահատական տալ, թե նախկին նախագահը հակաօրինական գործողություն է ծավալում, թե ոչ, դիմում է խմբի ղեկավարին: Վերջինս էլ անհապաղ զեկուցում է լիազոր մարմնի ղեկավարին, տվյալ դեպքում ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Գրիշա Սարկիսյանին, որը նաեւ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետն է, որն էլ որոշում է նախկին նախագահի պետական պահպանությունը շարունակելու նպատակահարմարության հարցը: Օրենքի մյուս փոփոխությամբ պաշտոնաթող նախագահին հնարավորություն է տրվում հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով պետական պահպանության ծառայության պետին: Այսինքն, տվյալ դեպքում քանի որ հանրահավաքների խնդիրն է եւ անվտանգության ծառայության աշխատակիցներն էլ, ինչպես նշվեց պաշտոնապես, չեն ցանկանում մասնակցել այսպես անվանված ապօրինի գործողությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան սահմաններից դուրս, հասարակական վայրերում ի վիճակի չեն ապահովելու ՀՀ առաջին նախագահի անվտանգությունը, ապա թող նախագահը բարի լինի, հրաժարվի այդ ծառայությունից եւ գնա ծավալելու իր քաղաքական, հասարակական գործունեությունը:

Երեկ ԱԺԺառանգությունխմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասաց, որ սա  Պակիստանում գեներալ Մուշարաֆի կողմից նախկին վարչապետ, արդեն իսկ սպանված Բհուտոյի մոդելի դե յուրե ամրագրումն է: “Ինչի մասին է խոսքը: Եթե հիշում ենք, գեներալ Մուշարաֆը Բհուտոյի անվտանգության նակատառումներով նրա տան շուրջը կանգնեցրեց անվտանգության ուժեր, զորք եւ պատճառաբանեց, որ դա արել է Բհուտոյի անվտանգությունն ապահովելու նպատակով: Բայց իրականում խնդիրն այլ կերպ էր, որովհետեւ Բհուտոն ղեկավարում էր ընդդիմադիր շարժումը եւ ակտիվ հանրահավաքներ էր անցկացնում Պակիստանի տարբեր վարչական շրջաններում, այդ թվում եւ մայրաքաղաքում: Հետագայում, ըստ էության, այսպիսին էր իրավիճակը. Բհուտոն կամ մերժում է գեներալ Մուշարաֆի այդանվտանգությանմիջոցառումները եւ դուրս է գալիս հանրահավաքների կամ դադարեցնում է քաղաքական ակտիվությունը եւ մնում է այդ պաշարված ամրոցի մեջ: Բհուտոն ընտրեց առաջին ճանապարհը, այսինքն, դուրս եկավ ժողովրդի մեջ եւ տեղի ունեցավ նրա սպանությունը: Հիմա այս օրենքով գրեթե նույն բանն է ասվում”,- երեկ ասում էր Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, եթե իշխանությունն անկեղծ լիներ, ապա օրենքը պետք է կոչեր Լեւոն Տեր-Պետրոսյանին տնային կալանք նշանակելու մասին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին պետական մակարդակով անվտանգության ապահովումից հրաժարվելու մասին օրենք: Սույն օրինագծի կապակցությամբԺառանգությունխմբակցությունը կառավարություն է ուղարկելու մի շարք առաջարկներ, քանի որ գտնում է, որ պաշտոնաթող նախագահը ցմահ ենթակա է պետական պահպանության, որովհետեւ նա տնօրինում է պետական գաղտնիքների եւ հետեւաբար, չպետք է որեւէ մեկի համար ստեղծվի հնարավորություն, որպեսզի նա հրաժարվի պետական պահպանությունից եւ հնարավորություն ստանա այդ պետական գաղտնիքը փոխանցել մեկ ուրիշին: Դա, սակայն, ավազակապետությանը, բնականաբար, չի հետաքրքրում: Նրանք տվյալ դեպքում բոլորովին այլ խնդիր ունեն` ամեն ինչ անել, որ առաջին նախագահը հնարավորություն չունենա տանից դուրս գալ եւ հանրահավաքներ կազմակերպել: Այսինքն, սույն օրենքով, Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտոնապես նշանակվում է տնային կալանք:

 

Ի դեպ, մինչ սույն օրենքը երկրորդ ընթերցմամբ եւս Ազգային ժողովը կդակի, այս ամենը դեռ օրենք չդարձած, արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, ըստ էության կիրառվել է մարտի 1-ին, Ազատության հրապարակում իշխանությունների սարքած վայրագություններից հետո: Հիշեցնենք, որ Ս.Ս.-ի եւ Ռ.Ք.-ի հրահանգով Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների վրա ոստիկանության հարձակվելուց հետո, երբ ժողովուրդը հավաքվել էր Գրիգոր Լուսավորիչ փողոցում, նույն Գրիշա Սարկիսյանը իր խմբով կալանքի տակ էր պահում ՀՀ առաջին նախագահին ու պաշտոնապես հայտարարվում էր, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը դուրս գա իր տնից, պետական պահպանության ծառայությունը պատասխանատու չէ նրա անվտանգության համար: Այսինքն, ուզում է, թող հրաժարվի ծառայությունից, դուրս գա ու եթե նրան, ասենք, սադրիչներից մեկը Ս.Ս.-ի կամ Ռ.Ք.-ի հրահանգով խփի, ոչ ոք պատասխանատու չէ դրա համար:  

 

Պալատական հոգեբան լինելը պարտավորեցնող է

18.03.2008, Երեւան

Ուրբաթակումբում հոգեբան Կարինե Նալչաջյանի այսօրվա ելույթից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ դրա դրդապատճառը հասարակության մեջ տիրող տրամադրություններն են, որովհետեւ, ինչպես վկայեց ինքը` Նալչաջյանը, մարդիկ սկսած գործը շարունակելու ներքին պատրաստակամություն ունեն: Եւ ահա տիկին Նալչաջյանը եկել էր` հորդորելու, կոչ անելու, որպեսզի մարդիկ հարմարվեն, հրաժարվեն միտինգային տրամադրություններից: Ճիշտ է, իշխանություններն ամեն ինչ անում են` ժողովրդին հանրահավաքների միջոցով իր խոսքն ասելու հնարավորությունից զրկելու համար, բայց դե եւս մեկ հավելյալ միջոցառումն էլ չէր խանգարի: Ու հոգեբանը, փաստորեն, հարմարվելու եւ հանրահավաքային տրամադրություններից հրաժարվելու կոչ էր անում մի ժողովրդի, որի կարծիքով իրեն չընտրված նախագահ են մատուցել: Հետաքրքիր է, որ լրագրողի այս դիտարկումը տիկին Նալչաջյանի մոտ տարակուսանք չառաջացրեց, եւ նա դա չփորձեց վիճարկել: Փոխարենը նկատեց, որ նախագահի մեկ այլ թեկնածուի օգտին քվեարկած շատ քաղաքացիներ հիմա ամենաուժեղ միտինգային տրամադրությունների մեջ են: “Այստեղ շատ հետաքրքրիր պրոցեսներ կան թեկուզ, ասենք, ընտանիքներում կամ կոլեկտիվներում, մարդիկ կոմֆորմիստական վարք դրսեւորեցին: Սկսեցին վախենալ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից, որովհետեւ նրանք շատ աղմկոտ էին, նրանք ագրեսիվ էին տրամադրված, իսկ մյուս ընտրություն կատարողները ավելի հանգիստ վիճակում էին, նրանք գոռգոռալու եւ ինչ-որ այլ տրամադրություններ չէին փոխանցում: Այնպես որ կոմֆորմիզմի մեխանիզմը այստեղ գործեց եւ այն մարդկանցից շատերը, որոնք չէին ընտրել Լեւոն Տեր-Պետրոսյանին, այսօր դարձել են ջահակիրներ”,- ասում էր հոգեբանը: Տիկին Նալչաջյանի մտքով երեւի չի անցել, որ մեկ այլ թեկնածուի օգտին քվեարկած մարդիկ կարող էին գնալ Լեւորն Տեր-Պետրոսյանի գլխավորած հանրահավաքներին` զուտ միայն ընտրված նախագահ ունենալու վճռականությամբ եւ դրա անհրաժեշտությունն ու օրախնդիր հարց լինելը գիտակցելով: Այսինքն` այդ մարդիկ ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից էին վախեցել, այլ հասկանում էին, որ անչափ կարեւոր է, որպեսզի երկրիդ նախագահն ընտրված լինի ժողովրդի կողմից, թեկուզեւ նա լինի քո չհամակրած թեկնածուն: Բացի այդ, դարձյալ ոչ թե վախից, այլ հիասթափությունից դրդված կարող էին մարդիկ հրապարակ դուրս գալ, երբ նրանք տեսան, որ իրենց ընտրյալ թեկնածուն, որին մինչ այդ ընդդիմադիր են համարել, ամենեւին էլ այդպիսին չէ: Իսկ դրա վառ օրինակն է, ասենք, Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը:

Նշենք նաեւ, որ տիկին Նալչաջյանը շատ ճիշտ ու տեղին է համարում արտակարգ դրություն մտցնելը: Այս պահին կողմնակից է նաեւ

հանրահավաքների սահմանափակմանը, որովհետեւդա ոչ մի լավ տեղ չի տանի”: Թե հատկապես ո՞ւմ, նա չասաց: Ու հետեւելով իշխանությունների գործողությունները միանշանակ ընդունելու տիկին Նալչաջյանի կեցվածքին, թվում էր` նա այդպես հունի մեջ ընկած կողջունի նաեւ անզեն ժողովրդի վրա կրակ բացելու հանգամանքը: Դա, իհարկե, նա չարեց, բայց պալատական հոգեբան լինելը պարտավորեցնող է եւ բոլորովին տրօրինակ չի լինի, եթե նա անի դա: 

 

Իմ զենքն իմ դիկտաֆոնն է

18.03.2008, Երեւան

Այսօր բավականին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ անցագրային կետում, երբՀայկական ժամանակթերթի թղթակից Քրիստինե Խանումյանը (սովորականի պես) իր համար իջեցված անցագրով պատրաստվում էր մտնել ԱԺ շենք: Լրագրողը սովորականի պես իր ձեռքով իր պայուսակը դրել է ռենտգեն ապարատի մեջ, ինքն էլ անցել մետաղորսիչով, ինչից հետո լրագրողին են մոտեցել ԱԺ անվտանգության աշխատակիցները եւ սկսել են լրագրողին ստուգել ձեռքի մետաղորսիչով: Լրագրողը փորձել է կատակել` հարցնելով, արդյո՞ք իրենք զենք-զինամթերք չեն փնտրում, ապա ավելացրել է, որ ինքը իր հետ զենք ման չի տալիս: Անվտանգության աշխատակիցները, սակայն, ավելի լուրջ են եղել տրամադրված եւ լրագրողից պահանջել են բացել պայուսակը, քանի որ, պայուսակի ռենտգենի մոնիտորի վրա հայտնված պատկերը իրենց դանակ էր հիշեցնում: Լրագրողը ինքն էլ զարմացած բացել է պայուսակը, իմանալով, իհարկե, որ իր պայուսակում ոչ մի դանակ էլ չկա, սակայն, նրան ավելի շատ հետաքրքրել է այն, թե այդ ո՞ր իրն է, որ դանակի է նմանվում: Պայուսակը բացելուց, զննելուց, եւ այնտեղ ոչ մի դանակ էլ չհայտնաբերելուց հետո, անվտանգության աշխատակիցները հայտարարել են, թե այդ լրագրողի ձայնագրիչն է, որ մոնիտորի վրա դանակ էր նմանվել: Թվում է` սրանով ԱԺ անվտանգության աշխատակիցների երեւակայությունը պետք է սահամանփակվեր եւ նրանք պետք է հանգիստ թույլ տային լրագրողին ներս մտնել ԱԺ շենք: Բայց ոչ: ԱԺ անվտանգության աշխատակիցները հայտարարել են, թե լրագրողը չի կարող իր հետ ներս տանել իր ձայնագրիչը: ԱԺ անվտանգության աշխատակիցները ձայնագրիչը լրագրողին են վերադարձրել միայն ԱԺ շենքից դուրս գալու ժամանակ:

Հ.Գ. “ՀԺ”-ի թղթակիցըհավաստիացնումէ, որ իր ձայնագրիչը ակնհայտ սադրիչ տեսք չունի, չի կրակում, չի ծակում, չի հիպնոսացում, հոգեխանգարմունքի մեջ չի գցում եւնեյրոլինգվիստիկբառեր չի օգտագործում: Լրագրողի խոսքերով, ձայնագրիչը ավելի շատ կարել էր նմանեցնել սառնարանի կամ կարի մեքենայի, ու որ միայնմիլիցուխելքով կանցներ սովորական ձայնագրիչը նմանեցնել դանակի:

 

Երգերն է՞լ են սուտ եւ սադրիչ

18.03.2008, Երեւան

Հանրային կոչվող հեռուստաընկերության եթերից վերջին շրջանում չեն հնչում  այն երաժշտական ստեղծագործությունները, որոնք հանրահավաքային օրերին հնչել են Ազատության հրապարակում:

 

Իսկ քանի որ այդ հրապարակում չեն հնչել Սերժ Սարգսյանի անձնական օգտագործման պալատական երաժշտություն ապահովող շոու-բիզնեսի ներկայացուցիչների երգերը, որոնք ամբողջ օրը լցնում ենՀ1”-ի եթերը, ուստի այդքան շատ չի զգացվումՀ1”-ից օտարված երգերի բացակայությունը: Բեթհովենի, հայկական-ազգային ազատագրական երգերի հետ մեկտեղ Ազատության հրապարակում հնչել են միայնԱրեւիկմանկապատանեկան անսամբլի` “Եվրատեսիլմիջազգային մրցույթում ներկայացրած երգը եւ Արա Գեւորգյանի մի շարք ստեղծագործություններ` թեեւ ոչ կանխամտածված ընտրությամբ: Բայց քանի որ ոչ միայն քոչարյանասերժական ռեժիմին, այլեւ նրան սպասարկողՀ1”-ին էլհոգեխանգարմունքիմեջ է գցում այն ամենը, ինչ հիշեցնում է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա համախոհների քանակը, ուստի արդեն կանխամտածված` գրաքննության է ենթարկվելՀ1”-ի երաժշտական մասը: Իսկ եթե Սերժը ընդունակ է ԲեթհովենիՁոն ցնծությանստեղծագործությունը իր հանրահավաքի ժամանակ կեսից անջատել տալ` իմանալով, որ այդ ստեղծագործությունը հնչել է  Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին, ապա պարզ է, որ առանց մեկ րոպե անգամ մտածելու կարող էր հրամայել եթերում արգելել Արա Գեւորգյանի եւԱրեւիկիստեղծագործությունները: ՕրինակԱրեւիկիհայտնի երգի տեսահոլովակը` “Եվրատեսիլումերկրորդ տեղը գրավելուց հետո հաճախ էր  ցուցադրվումՀ1”-ով: Վերջին շրջանում նույնիսկ այդ ստեղծագործությունը չկա Հանրայինի եթերում: Չի բացառվում, որերկրում կայունություն հաստատելու” “Հ1”-ի ցանկությունն այնքան մեծ է, որ  մի շարքսադրիչեւսուտտեղեկատվություն տարածողների թվում եթերից հանվել են այդ ստեղծագործությունները: ՍակայնԱրեւիկիգեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանն, իհարկե, այդպես չի կարծում կամ չի բացառվում, որ իրեն զգուշացրել են, որ այդպես չկարծի: “Երեւի էդ քանակությամբ չի դրվում, որ չձանձրացնի, հիմա որ շատ ցուցադրենք` մարդիկ կձանձրանան, երեւի այդպես երգն ավելի երկար կսիրվի: Ուրիշ պատճառ չկա”,-փորձեց պարզաբանել Արմեն Դիվանյանը: Իսկ հարցին, թե իրե՞նք են որոշել, որ չցուցադրվի, թե՞ Հանրայինը, Արմեն Դիվանյանը փորձեց արդարացնելՀ1”-ին` փոխարենը ապացուցելով մի այլ բան, որ երկար տարիներ երգիչները փորձում են հերքել. “Դե հիմնականում իմ կողմից է որոշվել”: Իսկ երգիչները, այդ թվումԱրեւիկիղեկավար Դիվանյանը ասում էին, որ իրենք չեն որոշում իրենց երգերի եթերում լինելը, եւ ոչ մեկին չեն խնդրում, որ իրենք լինեն կամ չլինեն եթերում, այլ հեռուստաընկերությունն ինքն է գնահատում տվյալ ստեղծագործությունը: Հարցին` արդյոք ուրախանո՞ւմ, թե՞ տխրում էր, որ իրենց ստեղծագործությունը հնչում է համաժողովրդական շարժման ընթացքում, Դիվանյանն ասաց. “Միանշանակ ուրախ եմ, որ այդ երգը ժողովրդականություն է վայելել: Անկախ նրանից, թե այն որտեղ է հնչել, ես միայն ուրախ եմ”:

Արա Գեւորգյանն էլ ասաց, թե չի զգացել, որ իր ստեղծագործությունները չեն հնչում Հանրայինով: Ու թեեւ նա էլ ուրախ է եղել, որ իր ստեղծագործությունների ներքո է Ազատության հրապարակի ժողովուրդը անցկացրել իր օրը, սակայն ցավալի է, որ նրա համար ժողովրդի ազգությունն անգամ նշանակություն չունի եւ նա նույնքան ուրախ կլիներ, եթե իր ստեղծագործությունը լսեին ադրբեջանցիները: “Իմ երաժշտության տակ որ ադրբեջանցին էլ պարում է` ես ուրախանում եմ, կապ չունի Լեւոն Տեր-Պետրոսյանի միտինգը կլինի, թե Բյուլբյուլօղլիի: Ես երբեւէ որեւէ մեկին չեմ խնդրել, որ  իմ երաժշտությունները հնչեցնի, իրենք են ուզել”,-ասաց Արա Գեւորգյանը եւ որպեսզի չիմանանք, որ նա այդքան անճար է, որ չկարողանա եթերում էլ հնչեցնել տալ, ավելացրեց. “Ուզո՞ւմ եք վաղը ցուցադրեն համերգս”:

 

 

 

Ռեպրեսիաները շարունակվում են

18.03.2008, Երեւան

Այսօր վաղ առավոտյան ոստիկանության տարբեր բաժիններ են տարվել ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ: Ոստիկանության Ավանի բաժին է տարվել ՀԺԿ Ավանի տարածքային կառույցի ղեկավար Էդիկ Բախշյանը, իսկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի օգնական Կարեն Միսակյանին բերման են ենթարկել ոստիկանության Նոր-Նորք համայնքի բաժին: “Հայքօրաթերթի լրագրող Արտակ Եղիազարյանը սկզբում բերման է ենթարկվել Ավանի ոստիկանության բաժին, այնուհետեւ այնտեղից տեղափոխվել Նոր-Նորքի բաժին: Երեկվա բերման ենթարկվածները օրվա վերջին ազատ են արձակվել: Ի դեպ, ոստիկանությունը Կարեն Միսակյանին է տրամադրել նրան վարչական տուժի ենթարկելու մասին որոշումը, որը ներկայացվել է ՀՀ վարչական դատարան: ՀՀ վարչական դատարանի այսօր տարածած հաղորդագրության համաձայն մարտի 17-ի դրությամբ ՀՀՎարչական իրավախախտումների մասինօրենքի 180.1 “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգը խախտելըհոդվածով ոստիկանությունը թվով 16 պահանջ է ներկայացրել նույնքան անձանց վարչական տուժի ենթարկելու պահանջով: Ոստիկանությունը փորձել է այդ կերպ վարչական տուժի ենթարկել մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների` փետրվարի 21-ից մինչեւ մարտի 1-ը տեղի ունեցած հանրահավաքներին մասնակցելու համար: Վարչական դատարանը ներկայացված պահանջներից միայն մեկն է մինչ օրս քննարկել: Ըստ այդմ, վարչական դատարանը որոշել է Սարգիս Հացպանյանին վարչական տուժի ենթարկել: Մնացած պահանջները վարչական դատարանը դեռեւս չի քննարկել: Ավելին վարչական դատարանը չի էլ շտապում այդ պահանջները քննարկել: Պահանջների մեծ մասը այդ դատարանը պատրաստվում է քննարկել մեկ ամիս հետո կամ ավելի ուշ:  Այս մոտեցման պատճառն այն է, որ Վարչական իրավախախտումների մասին օրենքի վերը նշված 180.1 հոդվածը իրականում նախատեսված է հանրահավաքների եւ երթերի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն, ոստիկանությունը համառորեն ցանկանում այն կիրառել մասնակիցների նկատմամբ, այդ կերպ փորձելով մարդկանց վախեցնել: Որքան էլ ոստիկանության ցանկությունը Վարչական դատարանի համար օրենք լինի, մյուս կողմից այդ դատարանը չի կարող հաշվի չառնել այն հանգամանքը, որ իր կողմից կայացված բոլոր որոշումները կարող են ի վերջո բողոքարկվել Եվրոպական դատարան, որտեղ դրանք մեղմ ասած ծաղրի առարկա են դառնալու: Արդյունքում, վարչական դատարանը փորձում է ժամանակ ձգել հասկանալու համար Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ինչպես են զարգանում, որպեսզի ի վերջո կողմնորոշվի` ենթարկվի ոստիկանության պահանջներին եւ մարդկանց անհիմն պատասխանատվության ենթարկի, թե իրավիճակը կարող է այնպես փոխվել, որ օրինախախտման կարիքը չզգացվի եւ ոստիկանության պահանջները այդպես էլ մնան թղթի վրա գրված:

 

Անհավատալի կեղծարարություն կամ իրականում ինչքան մարդ է քվեարկել հօգուտ Սերժ Սարգսյանի:

17.03.2008, Երեւան - Լոս-Անջելես

 

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Բալաքիրյանը հրապարակել է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին վերաբերող մի հոդված, որով մաթեմատիկորեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին հավաքել է ոչ թե 862 հազար ձայն, այլ դրա կեսից էլ պակաս: Իսկ հաշվարկը հետեւյալն է: Հեղինակը նշում է, որ ՀՀ Վիճակագրական ծառայության տվյալներով, հանրապետությունում բնակվում է 3 միլիոն 228 հազար 300 մարդ: Միաժամանակ, հեղինակը նշում է, որ այդ թիվը ուռճացված է` ընդգծելով, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության 2006 թվականի տեղեկատվական բյուլետենում նշվում է, որ ՀՀ-ի բնակչությունը 2006-ին կազմել է 2 միլիոն 976 հազար 372 մարդ: Պրոֆեսորը գրում է, որ էմպիրիկ հաշվարկների համաձայն, որոնք հիմնվում են բնակչության նվազագույն թվաքանակի վրա, որն անհրաժեշտ է Հայաստանի զինված ուժերը համալրելու համար, երկրի բնակչությունը նվազագույնը կկազմեր 2 միլիոն 700 հազար մարդ: Բայց պրոֆեսորը որպես ելքային տվյալ ընդունում է, որ 2008 թվականի փետրվարին Հայաստանի բնակչության հավանական թիվը չէր կարող գերազանցել 3 միլիոն 100 հազարը: Հղում անելով բազմաթիվ աղբյուրների, այդ թվում նաեւ «CIA World Factbook» -ին, հեղինակը պնդում է, որ ներկայումս Հայաստանի սահմաններից դուրս գտնվում է մոտ 750 հազար մարդ: Դրանք այն մարդիկ են, որոնք պահպանելով ՀՀ քաղաքացիությունը, աշխատանք գտնելու կամ ուսման նպատակով գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում: Նշված թվերի վրա հիմնվելով` հեղինակը եզրակացնում է, որ փետրվարի 19-ին Հայաստանի տարածքում գտնվում էր տարիքային բոլոր կատեգորիաների պատկանող 2 միլիոն 350 հազար մարդ (3 միլիոն 100 000-ից հանած 750.000, ստացվում է 2 350 000): Հեղինակը նաեւ նշում է, որ մինչեւ 18 տարեկան անձանց թվի վերաբերյալ Հայաստանում պաշտոնական տվյալներ չկան: Կան տվյալներ միայն մինչեւ 15 տարեկան անձանց վերաբերյալ` 600 հազար 300: Մինչեւ 18 տարեկանների թիվը պարզելու համար պրոֆեսորը իրար է գումարել 1991-1992 թվականներին Հայաստանում ծնված երեխաների` ներկայիս 16-17 տարեկանների ընդհանուր թիվը. 1991թ.` 75 հազար, 1992-ին` 70 հազար: Այսպիսով, մինչեւ 15 տարեկանների առկա թվերն ու 1991-1992 թվականներին ծնվածների թվերը իրար գումարելով ստացվում է, որ ՀՀ-ում կա մոտ 745 հազար 300 քաղաքացի, որոնց 18 տարին դեռեւս չի լրացել եւ հետեւաբար` նրանք ընտրելու իրավունք չունեն: Այսնքն, նշված 2 միլիոն 350 հազար մարդուց մոտ 745 հազար մարդ չէր կարող մասնակցել ընտրություններին, ուստի ընտրությունների օրը իրական ընտրազանգվածը կազմում էր 1 միլիոն 605 հազար:

 

Բացի այդ, նկատի առնելով, որ պաշտոնական տվյալներով ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 69 տոկոսը, ապա ստացվում է, որ ընտրատեղամասեր է գնացել  նշված 1 միլիոն 605 հազարից միայն 1 միլիոն 123 հազար 500 ընտրող: Սակայն, ԿԸՀ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 671 հազար 27 մարդ: Հեղինակը նշում է, որ ԿԸՀ-ի հրապարակած 1 միլիոն 671 հազար 27-ից հանելով իրական` 1 միլիոն 123 հազար 500 թիվը, ստացվում է 547 հազար 527: Հենց նշված թվերի տարբերությունը` 547 հազար 527-ը, ըստ պրոֆեսորի, Սերժ Սարգսյանի օգտին «գցված» քվեների թիվն է: Այնուհետեւ Բալաքիրյանը Սերժ Սարգսյանին պաշտոնապես տրված 862 հազար 369 քվեից հանում է «գցված» ձայների թիվը` 547 հազար 527 եւ եզրակացնում, որ հօգուտ Սերժ Սարգսյանի նշված քվեաթերթիկների թիվը կազմում է 314 հազար 842: Բալաքիրյանը նաեւ ընդգծում է, որ եթե նկատի առնվեն նաեւ այլ թեկնածուներից գողացված ձայները, ապա 314 հազար 842-ից կարելի է հանել եւս մի քանի տասնյակ հազար քվե`թեպետ դրանց ճշգրիտ թիվը գիտական մեթոդներով հնարավոր չէ որոշել:

 

Սակայն, բոլոր դեպքերում, փաստում է հեղինակը, առաջին փուլում Սերժ Սարգսյանի հաղթանակի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանից (պաշտոնական տվյալներով 351 հազար 222) գողացված ձայներով հանդերձ նա հազիվ է ձգում երկրորդ փուլ  անցնելուն:

 

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՏԵՎԻՑ

17.03.2008, Երեւան

 

Հայ դիվանագիտությունը հերթական պարտությունն արձանագրեց, այս անգամ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում: «Դրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» անունը կրող բանաձևին «կողմ» քվեարկեցին  39 երկրներ, «դեմ»` ընդամենը 7-ը: Հայաստանը հայտարարվեց օկուպանտ, նրանից պահանջվեց անհապաղ Ղարաբաղից դուրս բերել իր զորքերը:

Այսօրինակ հանգուցալուծումից հետո մեկ ուրիշը հավանաբար լրջորեն կխորհեր, թե ինչպես ելք գտնել ստեղծված աննպաստ կացությունից: Բայց Հայաստանի իշխանություններին նման խորհրդածություններ պետք չեն: Սա ոչ առաջին ու ոչ էլ վերջին անհաջողությունն է` գրանցված արտաքին հարաբերություններում: Դրա փոխարեն շատ ավելի հեշտ է հերթական ձեռնածությամբ ներկայանալ սեփական ժողովրդին և թոզ փչել մարդկանց աչքերին, թե իբր կատարվածը ոչ միայն ձախողում չէր, այլև ավելին, խոշոր հաղթանակ միջազգային ասպարեզում:

Իհարկե, հասկանալի է, որ պիտի մեծ ջանքեր պահանջվեն ինքնախաբեության այն աստիճանին հասնելու համար, որպեսզի ներշնչվես մի հավատով, թե իբր ՄԱԿ-ի անդամ 192 երկրներից ընդամենը 7-ի դեմ քվեարկելը կարևորագույն ձեռբերում է: Էլ չենք ասում, որ 7-ից մեկը Հայաստանն էր և ուրեմն եղածն ընդամենը 6-ն էր: Սակայն երազախաբության խրոնիկ դրսևորումներով տառապող իշխանությունները դա էլ կհաղթահարեն: ԱԳ նախարար Օսկանյանն, օրինակ, արդեն հասցրել է հայտարարել, որ իր համար ՄԱԿ-ի բանաձևերն ու որոշումները ոչինչ չարժեն և դրանց նշանակություն տալն անլրջություն է:

Յուրաքանչյուր անգամ, երբ արտերկրում որևէ մեկը փորձում է Հայաստանի իշխանությունների պորտը տեղը դնել կամ իրերը կոչել իրենց անուններով, պաշտոնական Երևանը շտապում է որքան հնարավոր է արագ արժեզրկել այս կամ այն կազմակերպության, այս կամ այն քաղաքական գործչի տեսակետի ու որոշման կշիռը: Բայց եթե այդ նույն կազմակերպությունը պատրաստակամություն հայտնի աջակցել Հայաստանին կամ ֆինանսական օժանդակություն ցուցաբերել, ապա նույն վայրկյանին նա ավելին է, քան Տեր Աստվածը, նրա խոսքն ավելի ծանրակշիռ է, քան աստվածաշնչյան պատվիրանները: Հիշենք, թե սրանք ինչպես էին աշխարհով մեկ եղել, երբ Սերժ Սարգսյանին շնորհավորել էր Բահրեյնի թագավորը կամ Թունիսից Զեյն ալ- Աբիդին բեն Ալին, որը երևի իսկի քարտեզի վրա Հայաստանի տեղը չգիտեր: Իսկ երբ տասնյակ ու տասնյակ հեղինակավոր հաստատություններ, ազդեցիկ դիվանագետներ, միջազգային կառույցներ օր ու գիշեր «քլնգում» էին այդ նույն Սերժի կառավարությանը իր անմարդկային բռնարարքների ու ոտնահարումների համար, դրանք արդեն կասկածելի նպատակներով առաջնորդվողներ էին, որոնք համարձակվել էին միջամտել մեր ներքին գործերին: Եվ ՄԱԿ-ն էլ` նրանց թվում:

Իսկ ադրբեջանցիների չարաբաստիկ բանաձն օր օրի նորանոր հմայքներ է ձեռք բերում: Մասնավորապես Երևանում մեծ խնդության առիթ դարձավ 100 երկրների ձեռնպահ քվեարկելը, ինչն ընդունվեց որպես բարեկամական դրսևորում: Ցանկալին իրականության տեղ ընդունելու հիվանդագին հակումն այնքան է խեղել տրամաբանությունը, որ նույնիսկ ժամանակի վատնում պիտի համարվի պարզագույն մի հարցադրումը` եթե այդ երկրները պաշտպանում էին Հայաստանին, ինչու՞ ուղղակի դեմ չքվեարկեցին բանաձևին: Չէ՞ որ ձեռնպահ մնալն այս պարագայում ավելի շուտ տեղավորվում է այն պատկերացման շրջանակում, ըստ որի լռությունը համաձայնության կամ անտարբերության նշան է. «Գնացեք դուք ձեր Ղարաբաղի հետ, ձեր եղունգով ձեր գլուխը քորեք…»:

Բայց` չէ: Չես համոզի: Ինչպես որ չես պակասեցնի ուրախությունն առ այն, թե ինչ հրաշքով դեմ քվեարկեցին կորած-մոլորած Ալժիրն ու Վանուատուն: Չես բացատրի, որ Մինսկի խմբում համանախագահող երկրները ոչ այնքան Հայաստանի սիրույն, որքան սեփական հեղինակությունը փրկելու համար միացան նրան, այլապես գրոշի արժեք չէր ունենալու այդ խմբի տասնամյա աշխատանքը: Իսկ եթե նրանց աչքերն իսկապես սառչում էին մեզ համար, այդ դեպքում հնարամիտ Օսկանյանն ինչպե՞ս կբարեհաճի բացատրել, թե, ասենք, նույն Ռուսաստանն այդ ինչ պատճառներով Ղարաբաղին չհրավիրեց Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տարածքի հակամարտություններին նվիրված խորհրդարանական քննարկումներին: Էլ ու՞ր մնաց դարավոր բարեկամ ու ռուսների ֆորպոստ Հայաստանը: Կամ չլինի՞ մենք արդեն ԱՊՀ-ից դուրս ենք ու վրաներս խաբար չկա

 

Ահա և քեզ արտաքին քաղաքականության հաջողություն:

 

Ցավալի է տեսնել սեփական երկրի սայթաքումներն ու վայրէջքները: Ցավալի է հատկապես այն դեպքում, երբ գիտես, որ մեղավորը ոչ թե օտարն է, այլ երկրիդ ապաշնորհ իշխանությունները, որոնք առյուծ են կտրում միայն սեփական պատերի ներսում, իսկ հենց «բակ են դուրս գալիս», դառնում են անճարակ ու ստրկամիտ: Եվ եթե պահն է խոսելու Հայաստանի վարկի մասին, ապա տեղին կլինի հիշեցնել, որ կարիք չկա ոտնատակ ընկած սեփական վարկը շփոթել երկրի հեղինակության հետ ու փաթաթել մեր վզին:

Նրանք գիտեին, թե իրենց մասին ինչ էին մտածում հայաստանցիները: Հիմա իմացան նաև, թե ինչ արժեն արտասահմանցիների համար: Գոնե վերջին 2 շաբաթում ամեն բան լիուլի ասվեց: Մնաց, որ այս իշխանություններին համաշխարհային որէ բնապահպանական կազմակերպություն դիտողություն անի առ այն, թե իրենց ներկայությունը որքան վտանգավոր է ընդհանուր մթնոլորտի համար:

Չկասկածեք, դրա ականատեսն էլ կլինենք:

 


«ՀԱՅԼՈՒՐ»- ԱԿԱՆ

17.03.2008, Երեւան

 

Բացի եթերն աղտոտելու անխափան ռիթմից, «Հայլուրի» խմբագրատանն այս օրերին մեկ այլ կարևոր զբաղմունք էլ կա: Բոլորն ակտիվորեն ներգրավված են երեք հիմնական ու շրջանառու թեմաների քննարկմանը:

Առաջին, անշուշտ այն հեռանկարն է, որ անկախ նրանից, թե ո՞վ կգա իշխանության` Լևոն Տեր- Պետրոսյանը կամ Սերժ Սարգսյանը, Ալիկ Հարությունյանի երգը երգված է: Միայն այն տարբերությամբ, որ երգերն են տարբեր լինելու: Այդ մենակատարին լսելուն զուգահեռ հարկ կլինի զբաղվել նաև երգչախմբով, որոնցից յուրաքանչյուրն արդեն լրջորեն մտահոգված է, թե ուրիշ որտե՞ղ իր պես «փառավոր» անցյալ ունեցողին աշխատանքի կվերցնեն:

Երկրորդ կարևորության թեման վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին նվիրված հրաժեշտի ֆիլմին, որի ստեղծման աշխատանքներում ներգրավված են ամենաթունդ «Հայլուր»-ականները: Այն համոզմունքը կա, թե այդ ֆիլմն իր պաթոսով չի զիջելու «Ալեքսանդր» և «Հուլիոս Կեսար» ֆիլմերին: Բացի այն, որ նրան պիտի վերագրվի Ղարաբաղյան պատերազմի հաղթանակն ու Հայաստանի վերածնունդը, հեղինակները մտմտում են հնարավոր տարբերակներ Հայաստանի անկախության հռչակումն ու առաջին նախագահ լինելու փաստերը նույնպես մի կերպ սաղացնել Քոչարյանի վրա:

Երրորդ թեման փոքր-ինչ կենցաղային է, սակայն ոմանք այն համոզմանն են, որ դրանում կարել է նաև քաղաքական ենթատեքստ գտնել: Բանն այն է, որ օրերս գողերը թափանցել են «Հայլուրի» հաղորդավար Տաթևիկ Բաղդասարյանի բնակարանը: Թեև տանը եղել է մեծ քանակությամբ փող և արժեքավոր այլ իրեր, գողերը տարել են միայն Տաթևիկի ոսկյա զարդերը: Հենց այս տարօրինակ հանգամանքն էլ առիթ է տվել կարծելու, թե նրանց նպատակը նախ և առաջ հաղորդավարուհուն մեծ վիշտ պատճառելն է եղել:

 

Մի՛ ստիր, Լարիսկա

17.03.2008, Երեւան

 

Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ, տխրահռչակ Վիկտոր Սողոմոնյանը, (ով հայտնի է նաեւ Լարիսկա կլիչկայով) այսօր ասուլիս է հրավիրել, որի ընթացքում հաստատել է այն փաստը, որ իշխանությունները արգելել են մի քանի թերթերի լույս տեսնել: Խոսքը մասնավորապես «Հայկական Ժամանակ», «Չորրորդ Իշխանություն», «Առավոտ», «Հայք» եւ «Ժամանակ Երեւան» թերթերի մասին է: Հիշեցնենք, նշված թերթերի շուռտիպները, (Քոչարյանի կողմից արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների սահմանափակումների մեղմացումից հետո), հասցվել են տպարան, որտեղ թերթի շուռտիպներին սպասող ԱԱԾ աշխատակիցները առանց որեւէ պատճառաբանության հայտարարել են, թե թերթերը լույս տեսնել չեն կարող: Սա, ինչպես կռահեցիք, իրադարձությունների իրական պատկերն է: Հիմա, Վիկտոր Սողոմոնյանի տարբերակը: Վերջինս հայտարարել է, թե «տպարանից առգրավվել են այդ պարբերականների մակետները, քանի որ դրանցում զետեղված են եղել «ակնհայտ սուտ, իրավիճակը ապակայունացնող, ինչպես նաեւ սադրիչ տեղեկություններ պարունակող հրապարակումներ»` զոհերի թվի, իշխանությունների գործողությունների եւ այլնի վերաբերյալ»: Սողոմոնյանի խոսքերով, ԱԱԾ աշխատակիցները հրատարակչությունում թերթերի խմբագիրներին մատնանշել են «սուտ» տեղեկությունները եւ առաջարկել են հանել դրանք, սակայն խմբագիրները հրաժարվել են: Եւ այսպես, տխրահռչակ Վիկտորի ասածները, բացի այն, որ կատարյալ անհեթեթություն են, պարունակում են նաեւ, իր իսկ սիրելի բառերով ասած «ակնհայտ սուտ»: Իսկ այդ «ակնհայտ սուտը» կայանում է նրանում, որ մասնավորապես, «Գինդ» տպարանում, (որտեղ լույս են տեսնում վերը նշված բոլոր թերթերը, բացառությամբ` «Առավոտի») որեւէ ԱԱԾ աշխատակից որեւէ թերթի խմբագրի որեւէ պատճառաբանություն չի տվել այն մասին, թե ինչո՞ւ թերթերը չեն կարող լույս տեսնել: Եւ բացի այդ, բոլոր նորմալ երկրներում ակնհայտ եւ ոչ ակնհայտ ստերը որոշում են դատարանները, եւ ոչ թե Վիկտոր Սողոմոնյանները: Ու թերեւս միայն Սերժ Սարգսյանի երազած երկրներում է, որ տարբեր տրամաչափի Վիկտորները իրենց վրա են վերցնում սուտը ճշտից տարբերելու գործը:

Ի դեպ, նույն տխրահռչակ Վիկտորը այսօր հայտարարել է նաեւ, թե իր շեֆի հրամանագրով` «իրենք միայն ասում են, որ մի քանի օր չի կարելի սուտ խոսել», ապա խորհուրդ է տվել «սուտ տեղեկություններ հրապարակել մարտի 20-ից հետո»: Նորմալ երկրներում նման հայտարարությունների համար սույն ջահելն այս ժամին արդեն երիտասարդ գործազուրկների շարքերում կլիներ: Չենք կասկածում, որ համաժողվորդական շարժման հաղթանակից հետո ջահել Սողոմոնյանը այդ  շարքերում կգտնի իր արժանի տեղը: Իսկ մինչ այդ փոքրիկ խորհուրդ Վիկտոր Սողոմոնյանին. մի ստիր, Վիկտոր: Ստելը, ինչպես գիտես, մեղք է, հատկապես` պահքի շրջանում: 

 

Վիտաուտաս Լանդսբերգիսը աջակցում է Տեր-Պետրոսյանին

17.03.2008, Երեւան

 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել լիտվական «Սայուդիս» կազմակերպության հիմնադիր, Լիտվայի Գերագույն Խորհրդի նախկին նախագահ, Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան պատվիրակության փոխնախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսի հետ: Պարոն Լանդսբերգիսն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա գլխավորած ժողովրդական շարժմանը: Պարոն Լանդսբերգիսի խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: Երկուստեք կարևորվել է մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ անկախ հետաքննության անցկացման անհրաժեշտությունը:

Վճռական են

17.03.2008, Երեւան

 

Մարտի 15-ին կայացել է համաժողովրդական շարժման մասնակից կուսակցությունների քաղխորհրդի նիստը: Նիստում քննարկվել են շարժման ռազմավարության ու հետագա անելիքների հետ կապված հարցեր: Խորհրդակցության մասնակիցները վերահաստատել են ավազակապետական համակարգի դեմ պայքարի հարցում իրենց հաստատակամությունը` նշելով, որ այն արդեն վերաճել է ազատության և արժանապատվության համար համազգային պայքարի: Բոլոր կուսակցությունների ղեկավարները նշել են, որ հասարակությունը վճռական է տրամադրված օրինական, ժողովրդավարական միջոցներով ներկա իշխանություններից ազատվելու հարցում:

 

Մեթյու Բրայզա. «Տեղի ունեցածը ողբերգություն է»

17.03.2008, Երեւան

 

Ուրբաթ օրը ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները բնութագրել է որպես «ողբերգություն»` եւս մեկ անգամ Հայաստանի կառավարությանը կոչ անելով վերացնել արտակարգ իրադրությունը եւ վերականգնել մամուլի ազատությունը: Թղթակցի այն հարցին, թե արդյոք Հայաստանում տեղի է ունեցել «գունավոր հեղափոխության» փորձ, ինչպես որոշ վերլուծաբաններ են պնդում եւ ինչպես ինքը` Սերժ Սարգսյանն է հայտարարել  վերջերս, բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան պատասխանել է. -«Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, ողբերգություն է, քանի որ զոհվել են մարդիկ: Դա լուրջ հարված էր ժողովրդավարությանը: Դա կարելի է դիտարկել որպես հեղափոխություն կամ որպես լուրջ հասարակական ընդհարում»: Ամերիկացի դիվանագետի խոսքերով, ընտրությունները դուրս են եկել բնականոն գործընթացի սահմաններից, եւ կարեւոր չէ, թե ինչպես են դրանք անվանվում: Մեծ հաշվով` նշանակություն չունի, թե ինչպես մենք կանվանենք այն: Գլխավորը այն է, որ Հայաստանն ու Ամերիկան պետք է աշխատեն համատեղ, որպեսզի վերականգնեն ժողովրդավարության զարգացումը: Կարծում եմ, դա իրատեսական է»: Մեկնաբանելով «Ամերիկայի ձայն»-ի թղթակցի այն ենթադրությունը, որ Հայաստանի նոր նախագահը շարունակելու է ռուսամետ քաղաքականություն վարել` Մեթյու Բրայզան նշել է, որ Հայաստանը միշտ սերտ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ: Սակայն, ըստ ամերիկացի դիվանագետի, դա այնքան էլ կարեւոր չէ ԱՄՆ-ի համար, կարեւորը Հայաստանի եւ ԱՄՆ-ի հավատարմությունն է ընդհանուր ռազմավարական շահերին եւ արժեքներին, որոնցից կարեւորագույնը ժողովրդավարությունն է: «Հայաստանը բավական հաջողակ էր ժողովրդավարության առաջխաղացման բնագավառում, այդ պատճառով էլ իրավունք է ստացել մասնակցելու «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան ծրագրին: Սակայն վերջին իրադարձությունները ստվեր են նետել հայկական ժողովրդավարության ամրության վրա: Մենք կոչ ենք անում կառավարությանը` վերականգնել մամուլի ազատությունը, վերացնել արտակարգ իրադրությունը եւ սկսել լայնածավալ երկխոսություն հասարակության հետ», - հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, որը նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահն է, ասել է, թե մեծ տարբերություն կա Լեռնային Ղարաբաղի կարգավորման Մինսկի խմբի ներկայիս ծրագրի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ներկայացված ծրագրի միջեւ: Ըստ նրա, որեւէ հիմք չկա համեմատելու Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի ժամանակներում ներկայացված ծրագրերը:

 

«Մենք շատ հեռուն ենք գնացել այդ պահից սկսած: Օրակարգում դրված է սկզբունքային առաջարկների մի համալիր, որ կարելի է քննարկել: Այդ առաջարկները կբերեն տարածքների վերադարձ ադրբեջանցիներին, փախստականների վերադարձ: Դա ներառում է Հայաստանը եւ Ղարաբաղը միացնող միջանցք եւ միջազգային խաղապահների ներկայություն: Այսինքն, այդ առաջարկները հիմք կհանդիսանան խաղաղ պայմանագրի համար, որը կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը: Այնպես որ, օրակարգում դրված են բացառիկ եւ հիմնարար սկզբունքներ, որոնք անհրաժեշտ է կենսագործել»,-եզրափակել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական, Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:

 

Հայտարարություն

17.03.2008, Երեւան

 

Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ շաբաթ օրը իրենց անհանգստությունն են հայտնել լրատվական դաշտում ստեղծված իրավիճակի առթիվ: Նրանց տարածած համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, հասկանալով իրավիճակի լարվածությունը, հարգելով օրենքի տառը` թույլ չտվեցինք  Երեւան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի Հրամանագրի որեւէ դրույթի խախտում եւ մինչեւ Հրամանագրի մեջ փոփոխություններ մտցնելը ձեռնպահ էինք մնում որեւէ հրապարակային գնահատականից:

 

Սակայն այդ նույն ժամանակաշրջանում (2008 թվականի մարտի 1-ից 13-ը) տեղեկատվական ոլորտում եղան օրինականության եւ արտակարգ դրության ռեժիմի բազմաթիվ խախտումներ, որոնց համար պատասխանատվությունն ընկնում է մի շարք պետական կառույցների վրա: Այդ խախտումները ոչ միայն չէին ծառայում Հրամանագրի բուն նպատակի իրականացմանը, այն է` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացմանը, այլեւ հասարակության հետագա բեւեռացման, անհանդուրժողականության եւ ատելության խորացման վտանգ էին պարունակում:Մասնավորապես, մի շարք լրատվամիջոցներ, խախտելով Հրամանագրի 4-րդ կետի, 4-րդ ենթակետի` «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններումե պահանջը, հրապարակում/հեռարձակում էին ոչ միայն պաշտոնական տեղեկատվություն, այլեւ` քաղաքական քարոզչություն, որի մեծ մասը միակողմանի էր, ընդդիմությանը վարկաբեկող ու վիրավորող: Բացի Հրամանագրի խախտումից, սա, փաստորեն, հակասում էր նաեւ համաձայնության եւ համերաշխության հասնելու իշխանությունների կոչերին: Նման անընդունելի լուսաբանման ամենացցուն օրինակը տալիս էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության 1-ին ալիքը (Հ1), որը ոչ միայն անտեսում էր Հրամանագրի դրույթը, այլեւ հերթական անգամ կոպտորեն խախտում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինե ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջը, այն է` «Հանրային հեռուստառադիոընկերությունում` (...) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը (...) արգելվում էե: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ), որն ըստ օրենքի անկախ կարգավորող մարմին է եւ կոչված է «վերահuկել հեռուuտաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունըեՀեռուստատեսության եւ ռադիոյի մասինե ՀՀ օրենք, հոդված 37, մաս 1-ին), չկատարեց իր հիմնական գործառույթներից մեկը եւ չկանխեց ոչ միայն Հ1-ի, այլեւ  մասնավոր հեռարձակողների մեծ մասի կողմից Հրամանագրով սահմանված դրույթների խախտումները:

Հրամանագրի համապատասխան դրույթի խախտումներ են արձանագրվել նաեւ մի շարք տպագիր ԶԼՄ-ներում, սակայն դրանց չհետեւեց ՀՀ արդարադատության նախարարության արձագանքը: Նախարարությունը պարտավոր էր, իր լիազորությունների շրջանակներում, խախտումները վերացնելու միջոցներ ձեռնարկել:

Չնայած Հրամանագրով մտցված սահմանափակումները գրաքննություն չէին նախատեսում, ինչը նաեւ արգելված է «Զանգվածային լրատվության մասինե ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, այդ օրերին ոչ միայն Երեւանում, այլեւ ողջ երկրում փաստացի կիրառվում էր նախնական գրաքննություն: Դրա հետեւանքով որոշ համերկրային թերթերի տպագրությունն արգելվել էր բովանդակության պատճառով: Մի շարք հրատարակություններ, բախվելով անօրինական խոչընդոտների, հրաժարվեցին աշխատելուց, որովհետեւ հնարավորություն չունեին ներկայացնելու ընդդիմադիր եւ քննադատական տեսակետներ, այն դեպքում, երբ ընդդիմությանը վարկաբեկող եւ վիրավորող, հաճախ` ագրեսիվ արտահայտությունների հրապարակումը այլ թերթերում որեւէ կերպ չէր սահմանափակվում: Ըստ ԶԼՄ-ներից ստացված տեղեկությունների, նախնական գրաքննությունն իրականացնում էին անձինք, ովքեր ներկայանում էին իբրեւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ: Հրամանագրին անմիջապես հաջորդեց մի շարք ինտերնետային լրատվական կայքերի (որոնք դեռ չէին հասցրել անգամ որեւէ անդրադարձ կատարել իրավիճակին) արգելափակումը: Նման գործողությունն ընդհանրապես ապօրինի է, իսկ առանց որեւէ հիմքի արգելամիջոցների կիրառումն այս պարագայում` մենք գնահատում ենք անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում: Այստեղ եւս դրսեւորվել էր քաղաքական խտրականություն, քանի որ արգելափակվել էին այն կայքերը, որոնք նախկինում իրենց թույլ էին տալիս իշխանությունների հասցեին քննադատական հրապարակումներ տարածել:Քաջատեղյակ լինելով, թե վերջին ժամանակներս ինչպիսի ճնշումների են ենթարկվում ԶԼՄ-ները, մենք ընդգծում ենք, որ այդ խախտումների համար պատասխանատվությունն ընկնում է ոչ այնքան լրագրողների, խմբագրությունների, որքան իրավասու կառույցների վրա: Վերջիններիս գործողությունները (կամ անգործությունը) հանգեցրել են այն բանին, որ Հրամանագրի «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններումե դրույթը ծառայեցվել է ոչ թե հասարակությանը հանդարտեցնելու նպատակին, այլ` վերածվել է խոսքի, լրատվամիջոցների ազատության հիմքերն էլ ավելի խարխլելու, տոտալիտար համակարգերին բնորոշ միակողմանի քարոզչության ավանդույթները վերականգնելու միջոցի:

Թերթերի մի մասի լույս չտեսնելը` ստեղծված պայմաններում աշխատելուց հրաժարվելու կամ տպագրությունն արգելելու պատճառով, հանգեցրել է նաեւ տնտեսական հետեւանքների, անհավասար մրցակցության: Եվ դա տեղի է ունեցել քաղաքական հողի վրա: Թերթերի տպագրության ընդհատումն արդեն անդրադարձել է, իսկ հետագայում` էլ ավելի խիստ կանդրադառնա նրանց լսարանի վրա:ԶԼՄ-ների մանիպուլյատիվ օգտագործման պայմաններում խեղաթյուրված էին ներկայացվում նաեւ միջազգային կառույցների եւ պաշտոնյաների հայտարարությունները, ինչը ապակողմնորոշում էր հասարակությանը եւ Հայաստանի միջազգային հեղինակության վրա բացասաբար ազդող լրացուցիչ գործոն էր դառնում:Քանի որ արտակարգ դրության պայմաններում տեղեկատվական ոլորտում անօրինական դրսեւորումներն անմիջականորեն առնչվում էին ընտրություններին, ուստի դրանց համար պատասխանատվության ենթարկելը նույնքան կարեւոր է, որքան ընտրական գործընթացում խախտումներ իրականացրած անձանց պատժելը:Սպասվում էր,  որ «Արտակարգ դրություն հայտարարելու մասինե հրամանագրի` ԶԼՄ-ներին վերաբերող դրույթի փոփոխությունը ուղղված կլիներ ընթացիկ իրադարձությունները լուսաբանելու ավելի շատ ազատություններ ընձեռելուն: Սակայն մարտի 14-ից ուժի մեջ մտնելուց հետո էլ վերոհիշյալ խնդիրներից ոչ մեկը չլուծվեց: Ավելին, փոփոխությունն ունի կամայական մեկնաբանությունների տեղիք տվող ձեւակերպումներ. մասնավորապես` «արգելվում է (...) պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն (...) հրապարակելը կամ տարածելըե: Ընտրովի իրավակիրառման եւ հակաօրինական գործողությունների (որոնց տեղեկատվական ոլորտը բախվեց վերջին շրջանում) պայմաններում այն ԶԼՄ-ներին բավականին խոցելի է դարձնում:

 

Ելնելով վերոշարադրյալից` մենք պահանջում ենք`

 

- պատասխանատվության ենթարկել ՀՌԱՀ-ին եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին` հեռարձակվող ԶԼՄ-ներում անընդունելի իրավիճակի համար,

 

- հետաքննել ապօրինի գրաքննություն կիրառելու, ինտերնետային կայքերը արգելափակելու հանգամանքները եւ պատասխանատվության ենթարկել այդ հակաօրինական գործողություններն իրականացնողներին ու նման հրահանգ տվողներին,

 

- անհապաղ վերանայել «Արտակարգ դրություն հայտարարելու մասինե ՀՀ նախագահի հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը:

 

Միեւնույն ժամանակ, գիտակցելով, որ ստեղծված իրավիճակի եւ օրինականության կոպիտ խախտումների համար պատասխանատու` այս հայտարարության մեջ հիշատակված մարմինները գործում էին իշխանությունների վարած ընդհանուր քաղաքականության համատեքստում, մենք շեշտը դնում ենք ոչ թե պատժի խստության, այլ խախտումների եւ պատասխանատուների իրավական արձանագրման վրա: Օրենքի գերակայությունը եւ իրավական նախադեպը հատկապես կարեւոր են ապագայում խոսքի ազատության ոտնահարման որեւէ դրսեւորում բացառելու համար»:

 

Երեւանի մամուլի ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ -Հայաստան

ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս« ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ« ակումբ

Վանաձորի մամուլի ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

 

 

Ձերբակալությունները շարունակվում են

17.03.2008, Երեւան

 

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակից Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին երեկ փոխանցել է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ձերբակալությունները շարունակվում են: Խաչատրյանի խոսքերով, «Երեկ ձերբակալվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Շենգավիթի նախընտրական շտաբի ակտիվիստ, ՀՀՇ անդամ Յուրա Պողոսյանը, նրա գտնվելու վայրը դեռ հայտնի չէ: Փորձում ենք ճշտել, թե որտեղ է գտնվում: Առավոտյան տեղեկատվություն ստացվեց նաեւ, որ ձերբակալվել են Բուժականի ակտիվիստներից երկուսը. ըստ մեր ունեցած, սակայն, չճշտված տեղեկությունների, նրանք գտնվում են ԱԱԾ մեկուսարանում: Ասում են, նախորդ գիշեր եւ այսօր առավոտյան եղել են ձերբակալություններ եւ խուզարկություններ: Տպավորությունն այնպիսին է, կարծես թե սպասվում են նոր, անօրինական ինտենսիվ ձերբակալություններ»:

Ըստ նրա, կիրակի առավոտյան առանց որեւէ ծանուցագրի ԱԱԾ են կանչել Նոր Հաճընի ենթաշտաբի պետ Մարիետա Պետրոսյանի որդուն, հարցաքննել են` առանց արձանագրություն կազմելու: Իսկ վաղ առավոտյան կանչել են նաեւ Մարիետա Պետրոսյանին, դարձյալ առանց ծանուցագրի:

«Մենք խնդրել ենք, որպեսզի ծանուցագիր ուղարկեն, հանգամանքները պարզեն, թե որպես ինչ են հրավիրում, ամենակարեւորը, որն իրավապահները չեն ուզում անել, փոխարենը` դա որակում են որպես զրույց: Մենք արդեն խիստ հրահանգել ենք մեր ակտիվիստներին, որ բոլոր զրույցներն անցկացնեն սրճարաններում: Եթե կանչում են ԱԱԾ կամ դատախազություն, ապա անպայման թող պահանջեն ծանուցագիրը եւ հստակեցնեն, թե ինչ կարգավիճակով են կանչում զրույցների»: Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ, մարտի 1-ից մինչ օրս ձերբակալվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից 200-ը, որոնցից 85-ն ազատ են արձակվել:

 

 

Ժառանգություն կուսակցության հայտարարությունը

17.03.2008, Երեւան

 

Ժառանգություն կուսակցությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է. «Այժմ, երբ առավել քան երբեւէ խորանում է հայ ժողովրդի եւ նրա իշխանության միջեւ առկա անջրպետը, «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում ձեռնամուխ լինել ազգային վերափոխման իմաստալից ու մշտատեւ մի գործընթացի, որը պետք է կյանքի կոչվի ոչ թե ընդդեմ, այլ հանուն վերջին ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը լրջորեն ցնցած բոլոր իրադարձությունների լիարժեք եւ խիզախ իմաստավորման: Փետրվարի 19-ը` ընտրությունների օրը, նշանավորվեց քաղաքացիական կամքի բացահայտ ու համատարած անտեսմամբ: Դրա անքակտելի մասը դարձան նախորդած քարոզարշավն ու հաջորդած դեպքերը, մասնավորաբար` մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարումները: Քարոզարշավը զգալիորեն անհավասար էր լրատվամիջոցներ ազատ մուտքի հնարավորության եւ անաչառ լուսաբանման առումով: Մի շարք դեպքերում աշխատում էր ընտրակաշառքը, այլ դեպքերում` հարկադրական ընտրական գործողությունները` վարչական լծակների չարաշահումը, մեծիմասամբ հատվածապաշտական նկրտումներով պետական միջոցների օգտագործումը: Այսպիսով, նախքան ընտրությունների անցկացումը դրանց հետ կապված գործընթացներն արդեն իսկ առանձնանում էին նախապաշարված բնույթով:

Քվեարկության օրը էական ու համակարգային խախտումներ գրանցվեցին ողջ հանրապետությունում, որոնք էլ լրջագույն հետեւանքներ ունեցան ընտրակարգի որակական պատշաճության եւ բուն ընտրությունների իրական քանակական արդյունքի արտացոլման վրա: Այսպիսի բան ժողովրդավարական կառավարությունների առկայության պայմաններում չի լինում:

Ժողովրդավար իշխանություններն ուժ չեն կիրառում սեփական քաղաքացիներին հալածելու համար: Հայաստանի հարյուր հազարավոր խաղաղ ցուցարարներ հավաքվել էին Ազատության հրապարակում` վիճարկելու ընտրությունների անցկացման կարգն ու պաշտոնական արդյունքները: Այն փաստը, որ ցույցի մասնակիցների թիվն աճեց եւ դա, անկասկած, իշխանություններին խիստ անհանգստություն պատճառեց, բնավ չի արդարացնում վիճարկողներին ճնշելու նրանց գործողությունները: Մարտի 1-ին ՀՀ գործող նախագահը` բավարար օրինական հիմք չունենալով, հայտարարեց արտակարգ դրություն: Սա ծնեց, ի խախտումն քաղաքացիական եւ քաղաքական ազատությունների ազգային ու միջազգային բոլոր նորմերի, ինչպես նաեւ համընդհանուր ժողովրդավարական էթիկայի, խոսքի ու լրատվության ազատության, ազատ հավաքվելու եւ պետության կողմից չարտոնված քաղաքական թռուցիկներ տարածելու իրավունքների խստիվ սահմանափակում: Հայաստանի մասին հաղորդում պատրաստած միջազգային հեռարձակողներն ընդհատվեցին սեւ էկրաններով եւ/կամ արհեստականորեն տեղադրված գովազդներով: Կայքէջեր մուտքն արգելվեց, եւ ռադիոկայանների հաղորդումները չհեռարձակվեցին, ինչն արվում էր հայրենի կառավարության եւ միջազգային հանրության գործողություններից մեր ժողովրդին անտեղյակ պահելու նպատակով: Այս ամենը, ցավոք սրտի, հիշեցնում է խորհրդային դարաշրջանը:

 

Ըստ էության, մարտի 1-ի առավոտից մինչեւ նույն օրվա ուշ գիշեր իշխանությունները սկսեցին համակարգված հարձակում գործել իրենց իսկ համաքաղաքացիների վրա, իսկ «պրոֆեսիոնալ» սադրիչները բորբոքեցին հավաքվածների կրքերը` իրավապահներին եւ այլոց տալով բռնություններ կատարելու պատրվակ: Ազատությունը ոտնահարվեց, եւ ըստ պաշտոնական տեղեկատվության, յոթ քաղաքացիական անձ եւ մեկ ոստիկան սպանվեցին, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, եւ բոլորը զրկվեցին մարդու` իրենց հիմնարար իրավունքներից: Այնինչ եթե Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին վաղ առավոտյան բռնի կերպով չցրեին, ապա այդ գիշերվա ազգային ողբերգությունը տեղի չէր ունենա:

 

Ցուցարարները` մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած բռնարարքի արդյունքում զրկվելով իրենց ձայնից, սկսեցին չհետեւել իրենց ղեկավարներին: Անվտանգության «սպասավորները», այդ թվում նաեւ տարբեր համազգեստ հագած, դիմակավոր մարդիկ ամեն օր ձերբակալում-տանում էին եւ ցայսօր էլ տանում են ընդդիմության ներկայացուցիչներին ու շարքային մասնակիցներին, անգամ տարածքում պատահաբար հայտնված քաղաքացիների, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում տարաբնույթ շինծու մեղադրանքներից մինչեւ պետական հեղաշրջման կազմակերպման փորձի համար: Ազգային ժողովի 4 պատգամավորների հանդեպ, ովքեր համարձակվեցին աջակցել ընդդիմության թեկնածուին, նույնպես մեղադրանք ներկայացվեց, եւ նրանք զրկվեցին անձեռնմխելիությունից: Իրականացված հատուկ գործողության եւ դրան հաջորդած արտակարգ իրավիճակի նպատակը հետեւյալն էր` փորձել հայ ժողովրդին վախեցնել եւ Սահմանադրական դատարանին զգուշացնել, որպեսզի վերջինս անկողմնակալ դատավճիռ կայացնելու տեսական մտադրություն անգամ չունենա: Գործի դրվեց բիրտ մարտավարություն, եւ իշխանության գոնե գերակա շրջանակը եւս մեկ անգամ վավեր համարեց փետրվարյան ընտրությունների իր համար ցանկալի արդյունքները:

 

Արտակարգ դրությունը տակավին ուժի մեջ է, եւ քաղաքացիները դեռ բանտում են` հաճախ ունենալով իրենց փաստաբաններին տեսակցելու սահմանափակ հնարավորություն: Իսկ լրատվամիջոցները, որոնց դերը կառավարական վարքի եւ կոռուպցիայի նկատմամբ տեղեկատվական վերահսկողություն իրականացնելն է, մղվել են կամ դեպի լուսանցք, կամ էլ` մեղսակցություն: Քաղաքական ձերբակալությունների ու կալանքների թիվն աճում է, ընդ որում` Գլխավոր դատախազության գործունեության սահմաններն ընդարձակվել են` ներառելով «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորների հարցաքննության հանգամանքը, ովքեր իրավակարգի պահապանների թեթեւ ձեռքով ու բաց հայտարարությամբ նաեւ հակաօրինաբար զրկվել են ձերբակալված քաղաքացիներին այցելելու իրավունքից եւ անբարո կերպով ենթարկվում են «պաշտոնական» զրպարտանքների:

Փետրվարի 19-ին ցուցաբերված անխղճությունը եւ դրա արդյունքների պաշտպանությանն ուղղված մարտի 1-ի դաժանությունը իրենց մեջ դեռեւս չլուծված հարցեր են պարունակում: Նախահարձակ եւ միակողմանի «հանրային իրազեկման» ուղղահայացով ուղեկցվող ոչ մի արտակարգ դրություն, որը հարթելու փոխարեն ավելի է խորացնում հանրության երկպառակտումը, չի կարող հանգեցնել պետության եւ ժողովրդի հավաքական հիշողության կորստին: Արտակարգ դրությունը պետք է անմիջապես վերացվի:  

Այն, ինչի կարիքն ունի երկիրը եւ ինչը հույժ անհրաժեշտ է ժողովրդին, եւ նրա կառավարությունն այլեւս չի կարող հետաձգել` համարձակ ու նորովի ազգային բազմախոսությունն է: Համապետական այս առաքելության համար «Ժառանգություն» կուսակցությունը կշարունակի ըստամենայնի ծառայել Հայաստանի քաղաքացիական պահանջին եւ կօգտագործի իր ողջ ներուժը, իր վերջին ճիգը` հասնելու համար հասարակության ու նրա կառավարության, ինչպես նաեւ կառավարության ու իր իսկ անցյալի միջեւ հաշտեցմանը: Այդ նպատակով «Ժառանգությունը» կոչ է անում ազգային արժանապատիվ համերաշխության, բազմահատված հանրային ծրագրի կենսագործման, ակնհայտորեն քաղաքական բովանդակությամբ բանտարկյալների ազատ արձակման, մարտմեկյան ջարդի եւ դրա պատճառների ու հետեւանքների անհապաղ ու լիազոր հետաքննության, որի արդար եւ ամբողջական բացահայտումները կնպաստեն մեզանում ժողովրդավարության վերականգնմանը, ինչպեսեւ իրական մեղավորների պատժմանը եւ մամուլի ազատության հաստատմանը:

Հայոց արդի պատմության ամենավճռորոշ այս պահին միայն այսկերպ մենք կկարողանանք կենսակոչել ազգային փոխակերպումը, որը վաղուց պետք է կատարվեր, սակայն հիմա ուղղակի դարձել է անհետաձգելի հրամայական` հանուն Հայաստանի ու մեր ժողովրդի ապագայի»:


ԵՍ ՏԵՍԵԼ ԵՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ. ԻՍԿ Ի՞ՆՉ ԷՐ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

17.03.2008, Երեւան

 

Այն, ինչի ականատեսը եղա մարտի 1-ի երեկոյան երբեք չեմ մոռանա:

Բայց ամեն ինչ հերթով:

Ես ծնվել եմ 1984 թվականին, Ստեփանակերտում: Մանկական առաջին հուշերս կապված են Ստեփանակերտի “Վերածննդի» հրապարակի հետ: Ծնողներս ամեն օր ինձ իրենց հետ տանում էին հրապարակ. մինչեւ հիմա աչքիս առաջ են ծնողներիս վեր պարզած բռունցքները: Այդ օրերից ես միայն կադրեր եմ հիշում, համր կադրեր: 1988-ի իմ հիշողությունները սահմանափակվում են դրանով: Հետո հիշում են 1990 թիվը: Հիշում եմ` սովորականի պես տատիկս ինձ տարավ դպրոց, որտեղ մեզ դիմավորեց իմ ուսուցչուհին եւ ասաց, որ միառժամանակ դասի չենք գնալու: Ես այդ ժամանակ այդպես էլ չհասկացա, թե ինչո՞ւ չպիտի դասի գնանք: Չհասկացա նաեւ, թե ինչո՞ւ այդ օրվանից Ստեփանակերտում պայթյունների ձայներ էին լսվում. մեզ` երեխաներիս, մի որոշ ժամանակ անց միայն ասացին, որ պատերազմ է սկսվել: Ես առայսօր հիշում եմ մեր դիմացի շենքի նկուղը, որտեղ մենք տարիներ անցկացրինք, մինչեւ պատերազմի ավարտը, հիշում եմ` ինչպես էր ռմբակոծվում Ստեփանակերտը: Հիշում եմ` ինչպես էինք վազում դեպի նկուղը, երբ լսում էինք պայթած առաջին ռումբի ձայնը, կամ երբ երկնքում ինքնաթիռներ էին երեւում: Հիշում եմ` ինչպես էինք ես ու եղբայրներս վազելու ընթացքում շշնջում «Հայր Մերը»: Մութ երկնքի ֆոնին երեւացող ռումբերի հետքերն առայսօր իմ աչքի առաջ են. ես հիշում եմ պատերազմը, հիշում եմ` ամեն մի մանրուք: Անգամ տարիներ անց, այդ պատկերները տեսնում եմ նույնիսկ երազներիս մեջ, սարսափ երազներիս մեջ: Տեսնում եմ այդ սարսափելի տեսարանները, զարթնում եմ գիշերվա կեսին եւ մի կերպ ուշքի գալով` կրկնում եմ, որ դա ընդամենը երազ է, որ պատերազմն այլեւս չի կրկնվի, որ մեզ վրա այլեւս չեն կրակի:

Մարտի 1-ի երեկոյան ես իրականության մեջ տեսա իմ սարսափները, մութ երկնքի ֆոնին տեսա գնդակների հետքերը: Երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ այն մտքից, որ այստեղ` իմ հայրենիքում կրակում են, բայց կրակում են ոչ թե թշնամիները, այլ մեր եղբայները, մեր եղբայրները կրակում են մեզ վրա: Կրակում են միայն այն բանի համար, որ հարյուր հազարավոր մարդիկ, նրանց մեջ եւ ես, դուրս էին եկել փողոց պաշտպանելու իրենց ազատությունը, իրենց արժանապատվությունն ու գաղափարները:

Մարտի 1-ի ցերեկը, մի բարձրաստիճան ոստիկան մոտեցավ ինձ եւ շշուկով ասաց. «Ինչո՞ւ ես կանգնել այստեղ, գնա մի անվտանգ տեղ, ի՞նչ գործ ունես այստեղ»: Ես չգիտեմ` որտե՞ղ էր այդ ոստիկանը, երբ ես պատերազմի ժամանակ վազում էի դիմացի շենքի նկուղը թշնամու գնդակից փրկվելու համար: Անկեղծ ասած` ինձ դա հիմա չի էլ հետաքրքրում, բայց ես, չգիտես ինչու, այդ ոստիկանին ասացի, թե մանկությունս դրա համար չեմ նկուղում անցկացրել, որ հիմա ինքը ինձ ասի, թե ես ուր գնամ: Ասացի, ու, չգիտես ինչու, լաց եղա: Հիշում եմ` ոստիկանը շփոթվեց իմ ասածներից ու սկսեց բացատրել, թե ինքն ուրիշ բան ի նկատի ուներ: Չիմացա` նա շփոթվեց նրանից, որ ես պատերա՞զմ եմ տեսել, թե՞ նրանից, որ լաց եղա: Գուցե նրանից, որ ցուցարարների մեջ ղարաբաղցի էր տեսել…

Այն, ինչ տեսա մարտի 1-ի երեկոյան, «այն» պատերազմը չէր, բայց շատ նման էր: Ու ես, «այն» տարիների նման, այդ երեկո եւս սկսեցի աղոթել: Բայց, չգիտեի` ինչի համար: «Այն» ժամանակ, մինչեւ հիմա հիշում եմ, աղոթում էի ողջ մնալու համար, ասում էի` Տեր աստված, այնպես արա, որ մենք հասցնենք մինչեւ պայթյունը վազել դեպի նկուղը: Իսկ մարտի 1-ին աղոթում էի հենց այնպես, որովհետեւ շփոթված էի, որովհետեւ երբեք չէի պատկերացնի, որ կգա մի օր, երբ իմ հայրենիքում իմ հայրենակիցը կկրակի իմ հայրենակիցների վրա: Հիշում եմ, հետո եկա տուն, միացրի հեռուստացույցը եւ տեսա, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը խոսում.արտակարգ դրություն էր հայտարարել, ու նաեւ ինչեր ասես, որ չէր ասում հրապարակում հավաքված մարդկանց մասին` փորձելով արդարացնել հատուկ ջոկատայինների ու զինվորականների վայրագությունները: Ո՞ւմ էր բան ապացուցում, չէ՞ որ Երեւանի բնակչության մեծ մասը այնտեղ էր եւ տեսել էր ողջ իրականությունը: Չհասկացա:

 

Հ.Գ. Ռոբերտ Քոչարյանի «Արտակարգ դրության մասին¦ հրամանագրով արգելվել է նաեւ պաշտոնական տեղեկատվությունից դուրս լուրեր հաղորդել: Օրերս Քոչարյանը  այդ կետը իբր թե մեղմել է, եւ հայտարարել է, թե հիմա էլ «չի կարելի ակնհայտ սուտ կամ սադրիչ տեղեկություններ հաղորդել»: Հուսամ, որ գոնե Արցախյան պատերազմի մասին իմ հիշողությունները ենթակա չեն գրաքննության, իսկ Վիկտոր Սողոմոնյանն էլ իմ տարբեր տարիների հուշերը իրար հետ համեմատելը «ակնհայտ սադրիչ գործողություններ չի համարի»:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ (ՂԱՐԱԲԱՂԻՑ)

 


«Չորրորդ իշխանություն» թերթի չտպագրված հոդվածները

 

Թշնամական ձայներ

 

«Ազատություն» ռադիոկայանի մարտի 16-ի եթերը, մեղմ ասած, բավականին զվարճացրեց ռադիոլսողներին: Ամեն անգամ, երբ որեւէ սուր թեմայի մասին էր խոսվում, եթերը պարզապես ընդհատվում էր եւ «վերականգնվում» միայն այն ժամանակ, երբ թեման արդեն փոխվել էր:

Չի բացառվում, որ «Ազատություն» ռադիոկայանի առաջիկա եթերաժամերից մեկը կհնչի մոտավորապես այսպես. «ԱՄՆ Պետդեպարտամենտը խստորեն դատապարտել է... խշշշշշշշշ.... խշշշշշշշշշշշ... Իր հերթին նախագահ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նման բարձր գնահատանքի համար եւ խոստացել առաջիկայում եւս աշխատել այդ ուղղությամբ: Այլ լուրեր: Այսօր ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպել են վարչապետ Սերժ Սարգսյանի հետ.... խշշշշշ.... թմրամոլության դեմ պայքարի շրջանակներում: Քննարկմանը մասնակցել են նաեւ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը..... խշշշշ... եւ այլ արեւադարձային կրծողներ: Կենդանաբանական այգու տնօրենը վստահեցնում է, որ կենդանիների համար հրաշալի պայմաններ են ստեղծված... »:

 

Ակամայից խոստովանեց

 

«Հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար հրազեն չի գործադրվել: Ես այն մարդկանց, ովքեր թալանում էին խանութները, մասսայական անկարգություններ էին անում, տարբերակում եմ հանրահավաքի մասնակիցներից», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Սա սենսացիոն հայտարարություն է: Փաստորեն, Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ խանութների թալանն ու մասսայական անկարգությունները հանրահավաքի մասնակիցները չեն արել: Այսինքն` ուրիշ մարդիկ են արել: Ավելին. վստահ ենք, որ ցանկության դեպքում Սերժ Սարգսյանը կարող  է դիմել իր մտերիմ թաղապետերին կամ օլիգարխներին եւ ստանալ այդ «ուրիշ մարդկանց» ամբողջական ցուցակը:

Մնում է միայն հարցնել` այդ դեպքում ինչո՞ւ են ձերբակալվում կամ հետախուզվում հանրահավաքների կազմակերպիչները:

 

Նեղ կրուգում են ամուսնանալու

Սրանք արդեն բացահայտ են գործում

 

Այսօր Հայաստանի ժողովրդին միայն մի հարց է հետաքրքրում. «Լավ, ինչքա՞ն կարող է շարունակվել այս վիճակը¦: Ընդ որում, այս հարցը տվողներն ամենեւին էլ արտակարգ դրությունը նկատի չունեն: Ի վերջո, զորքը վաղ թե ուշ դուրս կբերվի Երեւանից: Խոսքն այն մասին է, որ մարտի 1-ից հետո Հայաստանն այլ պետություն է դարձել, եւ այդ այլ պետությունը երկար գոյատեւել չի կարող:

Այս առումով մարտի 1-ի եւ 2-ի իրադարձություններն իսկապես շրջադարձային էին եւ մի կարեւորագույն նշանակություն ունեցան. ժողովուրդը հասկացավ, թե մարդկային ինչ տեսակի հետ գործ ունի` ի դեմս Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի: Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն անմիջապես գլխի ընկան, որ ժողովուրդը բացահայտել է իրենց բուն էությունը, եւ միանգամից հանգեցին տրամաբանական եզրակացության` «էլ ձեւեր թափելու կարիք չկա, արդեն ծակվել ենք»: Հիշո՞ւմ եք «Ադամանդե ձեռքը¦ ֆիլմը. Պապանովի` մինչ այդ որպես ոստիկան ներկայացող հերոսը, «у вас ус отклеился» խոսքերից հետո հասկանալով, որ բացահայտվել է, մի կողմ է դնում ձեւականությունները եւ ձեռքը վերցնում մետաղյա ձողը: Ճիշտ այդպես էլ վարվեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը. ընտրություններից հետո, հասկանալով, որ «ծակվել են» (լավ իմաստով), արտակարգ դրություն հայտարարեցին, զորքն ու «սպեցնազը¦ հանեցին ժողովրդի դեմ, փակեցին լրատվական դաշտը եւ բացահայտ տեռոր սկսեցին ընդդիմության դեմ:

Հիմա` կարեւորագույն հարցը. ինչպե՞ս են Քոչարյանն ու Սերժը պատկերացնում Հայաստանի ապագան: Այս հարցին կարելի է պատասխանել` ուշադիր նայելով, թե ինչ քայլեր են կատարել այս երկուսը մարտի 1-ից հետո: Թվարկենք այդ քայլերից մի քանիսը (բնականաբար, ըստ «պաշտոնական¦ քարոզչամիջոցների): 1. Ընդդիմության լիդերներն ու ակտիվիստները ձերբակալվում են: Ընդ որում, իրավապահներն անպայման «հայտնաբերում են¦ ոչ միայն զենք եւ զինամթերք, այլեւ (սա պարտադիր է) ներարկիչներ: 2. Սերժ Սարգսյանը «ջերմ հանդիպումներ» է ունենում ոստիկանության ուժերի հետ եւ ուշադիր զննում հանրահավաքներ ցրելու համար նախատեսված նորագույն զենքերը: 3. Անընդհատ քարոզվում է, որ Հայաստանում ամեն ինչի թանկացման պատճառը «միջազգային շուկան է», բայց հարկերի եւ այլ վճարումների ուշացման դեպքում իշխանությունները շատ կոշտ քայլերի են դիմելու: 4. Քոչարյանին մտահոգող թիվ մեկ խնդիրն այն է, թե ինչպես անեն, որ Հայաստանը կարողանա սեփական ռեսուրսներով ապահովել ցորենի իր պահանջարկը: 5. Հայաստանում ցույցերն ու միտինգները գործնականում արգելվում են:

Այս քայլերը շատ ճշգրիտ պատկերացում են տալիս Քոչարյանի եւ Սերժի «ապագա ծրագրերի» մասին: Նրանք  երազում են ունենալ այնպիսի երկիր, որտեղ ցույցերն ու միտինգներն արգելված կլինեն, անկախ մամուլ չի լինի, բողոքի ցանկացած փորձ կճնշվի «ոստիկանության նորագույն սարքավորումներով», ժողովրդի թալանը կիրականացվի ավելի «կազմակերպված» եւ այլն: Եվ քանի որ հասկանում են, որ միջազգային հանրությունը դա չի հանդուրժի եւ խստագույն պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ, միաժամանակ պատրաստվում են նաեւ տնտեսական լիակատար շրջափակման: Իսկ այն հարցը, թե «այսքանից հետո ո՞նց են դուրս գալու փողոց, ո՞նց են նայելու մարդկանց երեսին», նրանց, բնականաբար, չի հետաքրքրում: Այդ ե՞րբ են նրանք դուրս եկել փողոց կամ նայել մարդկանց երեսին: Նույնիսկ նրանց զավակներն են միայն §նեղ կռուգում» ամուսնանում: Իսկ ժողովուրդը, նրանց պատկերացմամբ, կհամակերպվի այս ամենին, ու վաղ թե ուշ «ձենները կկտրեն», ով էլ չհամակերպվի` կհեռանա երկրից: Իրենց դա չի հետաքրքրում, իրենց ոչ թե ժողովուրդ է պետք, այլ համակերպված բնակչություն, դրա համար էլ հայտարարում են, թե «Հայրենիք», «ընտանիք» եւ «հաղթանակ» բառերը սադրիչ են:

Եվ այնուամենայնիվ` ինչո՞վ է ավարտվելու այս ամենը: Մի անհանգստացեք. ավարտվելու է այնպես, ինչպես «Ադամանդե ձեռքը» ֆիլմում: Այսինքն` արդարությունը վերականգնվելու է հանրապետության տարածքը լքելու փորձի ժամանակ:

 

 

Հեղինեին էլ կերան

 

Այն օրը, երբ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը բարձրացավ Ազատության հրապարակի հարթակ, հասարակության մի հատվածին դեռ թվում էր, թե ՕԵԿ-ը վերջնականապես չի վարկաբեկվել եւ հնարավոր է այդ կուսակցությունում եւս կան մարդիկ, ովքեր պայքարելու իրենց ընդունակությունը չեն կորցրել: Բայց երեկ մեր ստացած լուրը եւս մեկ անգամ հիասթափեցրեց: Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները մեզ պատմեցին, որ այդ օրը Հեղինե Բիշարյանը հարթակ բարձրանալուց առաջ կարճատեւ հանդիպում էր ունեցել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` «Լֆիկ Սամոյի» հետ: Նույն մարդիկ ասացին, որ երբ տեսել են ՕԵԿ փոխնախագահին «Լֆիկ Սամոյի» տուն մտնելիս, հետաքրքրություն է առաջացել իրենց մեջ եւ նրանք սպասել են այնքան ժամանակ մինչեւ Հեղինե Բիշարյանը դուրս է եկել մականունավոր պատգամավորի տնից: Քաղաքացիների հավաստմամբ, Հեղինե Բիշարյանը Սամվել Ալեքսանյանի բնակարան մտել է ձեռնունայն եւ  դուրս եկել  մի մեծ փաթեթ ձեռքին: Հաշվի առնելով այն, որ «Օրինաց երկիրը» մաս կազմեց իշխող կոալիցիային կամ որ նույնն է` վաճառվեց Սերժ Սարգսյանի կլանին, կարելի է հաստատ ասել, որ Հեղինե Բիշարյանին տրված միջին չափի փաթեթում փող է եղել:

Համայնքում պտտվող խոսակցությունների համաձայն, «Օրինաց երկրին» Լֆիկ Սամոն ոչ միայն փող է տվել, այլ նաեւ անձամբ Հեղինե Բիշարյանին մի ավտոմեքենա է նվիրել, որպեսզի վերջինս իր արձանագրած ընտրախախտումներին իրավական ընթացք չտա եւ չբողոքի:

 

Քցել են

 

Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապատերանին մոտ կանգնած մեր աղբյուրները հաղորդում են, որ օրերս թաղապետարանում լուրջ կռիվ է տեղի ունեցել, որի շարժառիթը եւս եղել է քաղաքական: Պարզվում է,  որ թաղապետարանի առեւտրի բաժնի պետ Սամվելը, որին նախագահական ընտրություններում «լավ աշխատելու համար» ավտոմեքենա են նվիրել, «ի պաշտոնե» պարտավոր էր բավարարել նաեւ այն մարդկանց կարիքները, ովքեր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան դեմ նստացույց էին անում, դուդուկ նվագում:

Նստացույցի մասնակիցները օրերս գնացել են թաղապետարան` իրենց տրված խոստումների «ետեւից»: Պարզվում է, որ դուդուկ նվագողներից որոշներին խոստացել են տալ ավտոմեքենա, մյուսին` բնակարան եւ այսպես շարունակ, բայց իրականում բոլորին էլ «օպտըվի քցել են»:

 

 

ԳԱԼԱ-ն SOS է հնչեցնում

17.03.2008, Երեւան

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը այսօր հանդես է եկել կոչով, որն ուղղված է բոլոր ազատ քաղաքացիներին, լրատվամիջոցներին, լրագրողներին, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող հաստատություններին, միջազգային կազմակերություններին, ազատ խոսքին, ԶԼՄ-ներին ու քաղաքացիական հասարակությանն աջակցելու կոչված հաստատություններին, դիվանագիտական առաքելություններին եւ բոլոր նրանց, ովքեր հարգում են Ազատությունը, ՀՀ Սահմանադրությունը, հարակից օրենսդրությունը եւ ՀՀ բոլոր միջազգային պարտավորությունները:

 

Դրանում, մասնավորապես, նշվում է,”2007 թվականի հոկտեմբերի 14-ից Գյումրու ԳԱԼԱ Հեռուստաընկերության դեմ մեկնարկած ՀՀ իշխանական գերատեսչությունների նախաձեռնած վարչական պատերազմը մոտենում է իր հանգուցալուծմանը, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու ազատ խոսքի պաշտպանները անելիքներ ունեն: ՀՀ գործադիր իշխանության մի քանի ճյուղերը (ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային եւ Գյումրու քաղաքային բաժինների, ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության եւ նույն ծառայության աշխատակազմի Գյումրու հարկային տեսչության, ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի պաշտոնյաները) աննախադեպ ճնշումներ սկսեցին բանեցնել ԳԱԼԱ ՀԸ նկատմամբ անմիջապես այն բանից հետո, երբ հեռուստաընկերությունը, Հայաստանում լինելով միակը` 2007 թվի հոկտեմբերի 14-ին եթեր հեռարձակեց ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի տասնամյա լռությունից հետո 22 րոպե տեւած առաջին հրապարակային քաղաքական ելույթը` արտասանած 2007 թվի սեպտեմբերի 21-ին` Մարիոտ-Արմենիա հյուրանոցում:

Հաշվի առնելով անցած 5-ամսյա առճակատման ընթացքում դատավորների եւ պաշտոնյաների դրսեւորած վարքը, անկախ ԶԼՄ-ների նկատմամբ Հայաստանում առկա հալածանքի ավանդույթները, երկրում նախագահական ընտրություններին հաջորդած ռեակցիոն իրադարձություններով պայմանավորված վախի, ահաբեկման, գրաքննության, անազատության եւ կաշկանդվածության մթնոլորտը, բոլոր հիմքերն ունենք հայտարարելու. բավականաչափ մեծ է հավանականությունը, որ ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանը մարտի 19-ին վճիռ կկայացնի ընդդեմ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր “ՉԱՊ” ՍՊԸ-ի, ինչով կպարտավորեցնի վերջինիս վճարել հարկային մարմինների կազմած անհիմն տուրքերն ու տուգանքները` 25 մլն 665 հազար 100 դրամ: Իսկ դա, անկախ վճռի հնարավոր բողոքարկումներից ՀՀ Վճռաբեկ, եւ ապա Եվրոպական դատարաններ, հեռուստաընկերությանը կդնի ուղղակի անելանելի իրավիճակի մեջ. ընկերությունը ստիպված կլինի սնանկանալ` գույքն ու սարքավորումները դրամի վերածվելով կանցնի պետական բյուջե: Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը իրադարձությունների զարգացման երկու տարբերակ է տեսնում.

 

ա) ԳԱԼԱ Հեռուստաընկերության հիմնադիր “ՉԱՊ” ՍՊԸ-ն սնանկանում է, ինչի արդյունքում լուծարվում է եւ զրկվում է հեռարձակման լիցենզիայից ու դադարում է հեռարձակել հաղորդումները: Հանրությունը զրկվում է հեռուստաընկերությունից, ռեժիմը հերթական “հաղթանակն” է տոնում ազատ խոսքի եւ մեր բոլորի ազատությունների նկատմամբ: Սրա հետեւանքով մյուս հեռարձակողները եւս մեկ ուսանելի օրինակ կստանան առ այն, որ չի կարելի հակառակվել իշխանությունների հրամաններին եւ հրահանգներին, անգամ չի կարելի այդ հրահանգները վիճարկել կամ քննարկել:

 

բ) ԳԱԼԱ Հեռուստաընկերության աշխատանքը գնահատողների, ազատ խոսքի արժեքն իմացող, պատվախնդիր, կարգին ու բավարար հնարավորություններ ունեցող մարդկանց եւ նրանց միավորումների ջանքերով մի քանի օրում իրականացվելիք դրամահավաքի միջոցով հավաքվում է այնքան գումար, որքան անհրաժեշտ կլինի մարտի 19-ին ՀՀ Վարչական դատարանի կայացնելիք վճռով սահմանված “տուգանքը” վճարել, պահպանել հեռուստաընկերության եթերային աշխատանքը, ապա հնարավորություն ունենալ պայքարել հաջորդող դատական ատյաններում եւ հաղթել այս անհավասար կռվում: Արդյունքում հարձակում նախաձեռնողները մեկ կոշտ դաս են ստանում առ այն, որ ազատ լրատվամիջոցի նկատմամբ նախաձեռնված պատերազմը միշտ չէ, որ հնարավոր է շահել:

 

Կոչի մեջ նաեւ նշվում է. “Մենք` Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգողներս, հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանի եւ խմբագրական խորհրդի հետ տեւական ժամանակ քննարկելով այս հեռանկարները, վերջապես, որոշեցինք ձեռնարկել ԳԱԼԱ Հեռուստաընկերության աջակցության ծայրահեղ քայլը` դրամահավաք. հեռուստաընկերության պաշտպանության բոլոր հնարավոր այլ միջոցառումներն արդեն իրականացվել են, ու դրանց շնորհիվ հնարավոր է եղել երկարաձգել եթերազրկումը 154 օր շարունակ: Դրամահավաքի որոշումը հեշտությամբ չի կայացվել:   

Օժանդակությունը կարող է լինել 2 տեսակ. 1. Ուղղակի դրամական նվիրատվություն կանխիկ կամ փոխանցումով: 2. Դրամական պարտք, որ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը կպարտավորվի վերադարձնել: Երկու դեպքերում էլ օժանդակությունները պատշաճ իրավաբանական ձեւակերպումներ կստանան: Դրամական նվիրատվություններ եւ/կամ պարտք տրամադրող անձանց ինքնությունը կհայտարարվի միայն նրանց ցանկության դեպքում:Ցավալի է, բայց մենք որեւէ այլընտրանք չունենք, քան խնդրել հանրության աջակցությունը: Այս հայտարարությամբ մենք բոլորին իրազեկում ենք, որ մեկնարկում է ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը ֆինանսապես օժանդակելու դրամահավաք: Դիմում ենք բոլոր նրանց, ով համարում է, որ իրեն էլ է ուղղված այս խնդրանքը”:

 

Դրամական ուղղակի նվիրատվություններ իրականացնելու համար հարկավոր կլինի այցելել ԳԱԼԱ Հեռուստաընկերության գրասենյակ Գյումրի, Վ.Սարգսյան փ., 4/1 հասցեով. Շարլ Ազնավուրի հրապարակ, արեւմտյան շենք, մուտքը բակի կողմից:

 

Բանկային փոխանցումների եւ պարտքով դրամական օժանդակության համար հարկավոր է զանգահարել հեռուստաընկերություն` հետեւյալ հեռախոսահամարներով. +374 312 31819, +374 312 31889, կամ զանգահարել ուղիղ ԳԱԼԱ Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին հետեւյալ բջջային հեռախոսահամարով. + 374 91 43 55 63:  

 

 

Քոչարյանի վախը չափել է պետք

17.03.2008, Երեւան

 

Երեկ Ռոբերտ Քոչարյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը մահու չափ վախենում է ժողովրդից, իսկ Ազգային ժողովի մեծամասնությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը Ռոբի ոտի տակի պոլի շորն է: Հստակ գիտակցելով, որ ժողովուրդն ատում է Քոչարյանին եւ ՀՀ “նորընտիր նախագահ” Ս.Սարգսյանին ու քաջ իմանալով, որ ժողովուրդն արտակարգ դրությունն ավարտվելուն պես կրկին դուրս է գալու փողոց, ակնհայտ տեսնելով, որ անգամ վայրագ բռնություններն ու ձերբակալությունները որեւէ կերպ չվախեցրին ու չկոտրեցին ժողովրդին, ավազակապետությունը երեկ “ափալ-թափալ” ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրել`”Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու համար: Ավելի ճիշտ, ինչպես ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց` օրենքի նախագիծը երթեր եւ ցույցեր արգելելու մասին է: Այսինքն, սույն փոփոխությունները հնարավորություն են տալիս արգելել զանգվածային միջոցառումները` երթեր, հանրահավաքներ եւ այլն: Ըստ այդ նախագծի, “զանգվածային միջոցառումները լիազոր մարմնի կողմից կարող են արգելվել, եթե, ըստ հավաստի տվյալներիª դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, կամ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հանրային կարգի, հանրության առողջության եւ բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը”: Իսկ տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել են պաշտոնական եզրակացություն”: Առաջարկվել է նաեւ օրենքում ամրագրել. “Այն դեպքերում, երբ զանգվածային հրապարակային միջոցառումները վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, նոր հանցագործությունների կանխման նպատակով լիազոր մարմինը կարող է ժամանակավորապես արգելել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը մինչեւ հանցագործությունների հանգամանքների եւ հանցանք կատարած անձանց բացահայտումը”: Փոփոխությունների ու լրացումների շարքը սրանցով չի սահմանափակվում, բայց սրանք այն հիմնական կետերն են, որոնք ավազակապետական ռեժիմին հնարավորություն են տալու արտակարգ դրության ավարտից հետո թույլ չտալ ժողովորդին դուրս գալ փողոց: Այսինքն, ըստ էության, սա արտակարգ դրության շարունակությունն է: ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն, իհարկե, կանխատեսել էր, որ մինչեւ ապրլի 9-ը, այսինքն, Սերժիկի “օծությունը” Քոչարյանը կարող է փորձել երկարաձգել արտակարգ դրությունը, բայց միջազգային հանրության ճնշումները չափազանց շատ էին` այդ քայլին գնալու համար եւ Քոչարյանը, փաստորեն, գտավ այլ տարբերակ: Հետաքրքիր է, որ սույն նախագիծն այնքան հապճեպ էր կազմվել եւ ուղարկվել Ազգային ժողով, որ անգամ նախագծի հեղինակների անունները դրա տակ չկային: Ու “Ժառանգություն” խմբակցության պատգամավորների ջանքերը` պարզել, թե ովքեր են նախագծի հեղինակները, ապարդյուն անցան: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարեց միայն, որ հեղինակներն ԱԺ 4 խմբակցությունների` ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ եւ ՕԵԿ 6 տասնյակ պատգամավորները: Բացի այս, սույն նախագիծն այնքան շտապ է պետք ավազակապետական ռեժիմին, որ այն երեկ ԱԺ-ն որոշեց ընդունել հատուկ կարգով: Այսինքն, սաունաների ու night club-ների սովոր մականունավորները ստիպված էին չարքաշ ժամեր անցկացնել Ազգային ժողովում, որովհետեւ օրենքն արտահերթ այդ նիստում հրահանգված էր ընդունել միանգամից` երկու ընթերցումն էլ անցկացնել նույն օրը: Եւ խեղճ պատգամավորները ստիպված էին ԱԺ-ում մնալ մինչեւ ուշ գիշեր` Ռոբին ապացուցելու համար, որ իրենք իսկապես վերջինիս ոտի տակի պոլի շորն են եւ պատրաստ են մինչեւ վերջ օգտագործվելու: Հետեւաբար, օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 91 կողմ, 6 դեմ եւ 1 ձեռնպահ ձայնով: Կասկած չկա, որ երկրորդ ընթերցման ժամանակ էլ նույն պատկերն էր լինելու: Ընդ որում, բացի արագացված ռեժիմով հանրահավաքներն ու երթերն արգելելու մասին օրինագծի շտապ ընդունումը, որոշվել է նաեւ, որ սույն օրենքը պետք է ուժի մեջ մտնի անմիջապես, երկրորդ ընթերցմամբ ընդունելու հաջորդ իսկ օրը:   

 

Ի միջի այլոց նշենք, որ մինչեւ ուշ գիշեր Աժ-ում մնալու հեռանկարը թերեւս  խիստ ազդել էր ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի պատգամավոր եղբոր` Ջոնիկի նյարդերի վրա ու Ջոնիկը նիստի ընթացքում անզգուշաբար կոտրեց իր միկրոֆոնը:

 

 

 

ՉԵ՞Ն ԶԱՐՄԱՆՈՒՄ, ՈՐ ՄՈՌԱՑՎՈՒՄ ԵՆ

17.03.2008, Երեւան

 

Զարմանալի զուգադիպությամբ այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին` ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, հայ երգիչները արտասահմանյան համերգներ չունեն:  

 

Այդ փաստը զուգադիպություն է թերեւս միայն երգիչների համար, թեեւ ոչ զարմանալի: Իսկ այն, որ նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանին քարոզող երգիչները հետընտրական շրջանում արտասահմանցի հանդիսատեսի հետ խնդիրներ ունեն, այդ մասին վկայում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում երգիչների ունեցած համերգային շրջագայությունների ցանկը: Նայելով 2007 թվականի մարտ-ապրիլ ամիսներին արտասահմանում եւ հատկապես ԱՄՆ-ում ունեցած համերգների կամ մենահամերգների այդ ցանկը, պարզ է դառնում, թե որքան մեծ է տարբերությունը այս տարվա հետ համեմատած: Արդեն տեղեկացրել էինք, որ կապված այն հանգամանքի հետ, որ ամերիկահայերը չեն ուզում համերգներին լսել Սերժ Սարգսյանի քարոզը, այդ պատճառով էլ չեն գնում համերգների: Հետեւաբար կազմակերպիչներն էլ չեն հրավիրում հայ երգիչներին եւ այդ անգործության մեջ ներգրավվում են նաեւ նրանք, ովքեր չեն մասնակցել քարոզարշավին: Իսկ թե ի՞նչն են համարում Հայաստանից դուրս չգալու պատճառը նույնիսկ ամենից շատ համերգներ արտասահմանում կազմակերպող երգիչները, փորձեցինք պարզել նրանց իսկ մեկնաբանություններից: Երգիչների կցկտուր խոսքերից միայն հասկանալի է դառնում, որ իրենք ընդհանրապես որեւէ խնդիր չունեն, ուղղակի հրավեր չունեն եւ այդ պատճառով էլ ի տարբերություն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի այս տարի կբավարարվեն միայն Հայաստանում կազմակերպվող համերգներով: Իսկ թե խնդիր չունենալու հետ մեկտեղ ինչո՞ւ հրավերներ չունեն, դա , ըստ նրանց, պետք չէ քննարկել: “Այն խոսակցությունները, որ ես համերգ պետք է ունենայի ԱՄՆ-ում, բայց ինձ հետ են ուղարկել, սուտ է: Ես ոչ մի հրավեր չունեմ, եթե ունենամ` կգնամ: 2006-ին ամերիկահայերի հրավերով մեծ մենահամերգներ եմ ունեցել ԱՄՆ-ում”,-հիշում է երգչուհի Ալլա Լեւոնյանը եւ ոչ էլ տարօրինակ համարում, որ այս տարի իրեն չեն հրավիրել մենահամերգի: Էմմա Պետրոսյանը եւ Արամոն էլ այս երկու ամիսներին համերգներ չեն ունենա արտասահմանում, թեեւ նրանք գրեթե ամեն երկու ամիսը մեկ լինում են ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում: Ի դեպ, անցյալ տարվա այս շրջանում էր, որ Քըրք Քըրքորյանի կազմակերպած համերգին էին հրավիրվել: “Այս տարի նույնպիսի հրավեր չունենք”,-չի զարմանում կամ ասում է, որ չի զարմանում Էմմա Պետրոսյանը: Երգչուհի Լիանան արտասահմանից առաջարկներ ունի, բայց ոչ ԱՄՆ-ից: Գիտի, որ արտասահմանում համերգների հաճախ է հրավիրվում, բայց չի հիշում, թե անցյալ տարվա այս շրջանում կոնկրետ ե՞րբ եւ որտե՞ղ է եղել համերգի: Հայկոն միայն ապրիլին ունեցել է արտասահմանյան 4 համերգ, իսկ այս տարի կմնա Հայաստանում եւ կբավարարվի “Երկու աստղ”-ով: Սոֆի Մխեյանը եւ Քրիստինե Պեպելյանը եւս Հայաստանում կլինեն առաջիկայում, հակառակ անցյալ տարիների, երբ Քրիստինեն, օրինակ իր ամենամեծ մենահամերգն էր տալիս Լոս Անջելեսի “Կոդակ” թատրոնում: Անի Քրիստին բավականին վաղուց է ծրագրել ԱՄՆ-ում մայիսի 16-ի իր մենահամերգը, բայց դեռ տեղյակ չէ, արդյո՞ք վաճառվում են իր համերգի տոմսերը:

 

 
 
   
 
Ce site web a été créé gratuitement avec Ma-page.fr. Tu veux aussi ton propre site web ?
S'inscrire gratuitement